486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ռոք-աստղերը կրկին օգնում են Հայաստանին
16:35
02 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ռոք-աստղերը «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում դարձյալ ֆինանսական օգնություն կցուցաբերեն 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից տուժած Գյումրի քաղաքին:

Ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է «Smoke on the Water» երգի ռեմիքսի տեսահոլովակը: Ինչպես հայտնեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, «Do something» ավստրալական բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին, «Smoke on the Water»-ի ողջ հասույթը կհատկացվի Գյումրու Օկտետ երաժշտական դպրոցին:       

«Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը հիմնադրվել է 24-ամյա Դիի կողմից 1989 թ.-ին 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար:

Նախագծի շրջանակներում Queen, Pink Fioyd, The Who, Deep Purplе, Black Sabbath, Iron Maiden խմբերի երաժիշտները համատեղ ձայնագրել են Deep Purplе Smoke on the Water երգը, որի վարձույթից ստացած հասույթը որպես օգնություն փոխանցվել է Հայաստանին: Բացի այդ, խմբերից յուրաքանչյուրը Հայաստանին նվիրեց մեկ երգ, իսկ 1990 թ.-ին ձայնագրվեց ալբոմ, որի վաճառքից ստացված հասույթը ևս փոխանցվեց Հայաստանին:

Ինչպես նշեց Դին, երկրաշարժից հետո Հայաստանում արևմտյան երկրներն ուզում էին օգնություն ցուցաբերել տուժածներին, սակայն չգիտեին, թե ինչպես օգնել Խորհրդային միության կազմում գտնվող երկրին:

1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը դարձել հաշմանդամ, իսկ կես միլոն մարդ անտուն է մնացել:  

Նախագծի նախաձեռնողի խոսքերով, այն ժամանակ Հայաստանին օգնել ցանկացողները կարողացան դա անել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչևի մտցրած զիջողությունների շնորհիվ: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես նշեց Դին, ծագել է «Smoke on the Water» երգը համատեղ ձայնագրելու և ողջ հասույթը Հայաստանին հատկացնելու գաղափարը:     

«Երեկ մենք այցելել ենք Գյումրու երաժշտական դպրոցը: Չեմ կարող խոսքերով նկարագրել այն պայմանները, որոնցում սովորում են երեխաները: Դպրոցը տեղակայված է ժամանակավոր շինության մեջ, ներսում ցուրտ է ու խոնավ, սենյակները հարմարեցված չեն դասեր անցկացնելու համար: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք «Smoke on the Water» ռեմիքսից ստացված ողջ հասույթը հատկացնել դպրոցի վերականգնմանը»,- նշեց նա:

Իր հերթին «Black Sabbath» ռոք խմբի հիմնադիր ու մասնակից Թոնի Այոմին ասաց, որ հնարավոր է՝ Հայաստանում նկարահանվի իր խմբի երգերից մեկի նոր տեսահոլովակը: Այոմին հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի «Պարանոյա» երգիը տեսահոլովակը: Երաժիշտը նշեց, որ Հայաստանին օգնելու նպատակով միջոցներ հավաքելու համար տեսահոլովակներ նկարահանելու փորձը բավականին հաջող է ու արդյունավետ:  

Համաշխարհային ռոք-աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը, հայտնի թենիսիստ Փեթ Քեշն ու «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, ավստրալական «Do something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին մեկօրյա այցով Հայաստան են ժամանել հոկտեմբերի 1-ին: Այցը հնարավոր է դարձել ՀՀ նախագահի աշխատակազմի, «Հայռուսգազարդ» ընկերության և BMI ավիաընկերության աջակցության շնորհիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: