478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 2009թ. ութ ամսվա ընթացքում հանցավորությունն աճել է 59,9 տոկոսով
15:46
02 Հոկտեմբերի 2009

2009թ. առաջին ութ ամսվա տվյալներով հանցավորությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  59,9 տոկոսով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

«2009թ. ութ ամսվա ընթացքում Երևանում գրանցվել է 4696 հանցագործություն, ինչը 59,9 տոկոսով կամ 1760 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասաց նա:

Նազարյանը նշեց, որ ողջ Հայաստանում իրականացված հանացագործությունների 49,8 տոկոսը կատարվել է Երևանում, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը 50,4 տոկոս է եղել, իսկ 10 հազար բնակչության համար հանցագործության ինդեքսը կազմել է 42,6՝ հանրապետության 29,3-ի համեմատ:

«Մենք հասկանում ենք, որ հացագործությունն աճում է, և ոստիկանությունը կանի ամեն բան, որպեսզի հասարկությունը չզգա այդ երևույթի արատավոր հետևանքները»,- հայտարարեց նա: Նազարյանը նշեց նաև, որ հացավորության աճի վրա ազդել է նաև ֆինանսատնտեսական ճգնաժամն ու երկրի սոցիալական վիճակը:

Նրա խոսքով, վերլուծությունը ցույց է տվել, որ հացագործությունների աճ է գրանցվել հատկապես սեփականության դեմ կատարված հացագործությունների հաշվին, որոնց թիվը հասել է 836-ի: Մեծացել է նաև անձի դեմ կատարված հանցագործությունների թիվը՝ 126 տոկոս կամ 423 դեպք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: