478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օդում արկածախնդրության շունչ է զգացվում. Գիլան
14:27
02 Հոկտեմբերի 2009

Deep Purplе խմբի առաջնորդ Յան Գիլանը (Ian Gillan) հայկական օդում արկածախնդրության շունչ է զգում:

«Կարելի է համարել, որ սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայաստանի օդում ես արկածախնդրության շունչ եմ զգում, ընդ որում՝ շատ ուժեղ շունչ», - ասաց Գիլանը ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռոք-երաժիշտը հիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 1988 թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո և ավելի շատ տպավորություններ է ստացել ոչ թե բարեգործական համերգից, այլ երկրաշարժից ավերված Սպիտակ կատարած այցելությունից:

«Քաղաքապետն ուղեկցեց ինձ Սպիտակի փողոցներով, և ես չհավատացի իմ աչքերին, երբ տեսա այն, ինչ ցույց չէին տալիս հեռուստատեսությամբ: Ես ծանոթացա իմ տարեց կնոջ հետ, ով ինձ ցույց տվեց 28 հոգուց բաղկացած իր ընտանիքի նկարը: Նրանք բոլորը երկրաշարժի զոհ էին դարձել: Երբ ես վերադարձա, և ինձ խնդրեցին պատմել իմ այցելության մասին, ես չկարողացա, ես հեկեկում էի», - հիշում է Գիլանը:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

Համաշխարհային ռոք-աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը հայնի թենիսիստ Փեթ Քեշի և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, «Do something» ավստրալական բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիի հետ միասին հոկտեմբերի 1-ին երկօրյա այցով ժամանել են Հայաստան:

«Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը հիմնադրել է 24-ամյա Դին 1989 թ.-ին: Նախագծի շրջանակներում՝ Queen, Pink Fioyd, The Who, Deep Purplе, Black Sabbath, Iron Maiden խմբերի երաժիշտները համատեղ ձայնագրեցին Deep Purplе խմբի Smoke on the Water երգը, որից ստացված հասույթը փոխանցվեց Հայաստանին: Բացի այդ խմբերից յուրաքանչյուրը Հայաստանին նվիրեց մեկ երգ, իսկ 1990 թ.-ին ձայնագրվեց ալբոմ, որի վաճառքից ստացված հասույթը ևս փոխանցվեց Հայաստանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: