486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ռոքի լեգենդները Հայաստանի պետական պարգևներ ստացան
12:10
02 Հոկտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ Պատվո շքանշանով պարգևատրել է համաշխարհային ռոքի լեգենդներին:

Հայաստանին և հայ ժողովրդին հետևողական օգնություն ցուցաբերելու համար պարգևատրվեցին «Ռոքը օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ և նախաձեռնող, «Do something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոնաթան Մայքլ Դին, «Black Sabbath» խմբի երաժիշտ Թոնի Այոմին, «Queen» խմբի մասնակից Բրայն Մեյը, «Pink Floyd» խմբի մասնակից Դեյվիդ Գիլմորը, «Asia» խմբի հիմնադիր և մասնակից Ջեֆրի Դաունսին և «Deep Purple» խմբի մասնակից Յան Գիլանը: ՀՀ վարչապետը հուշամեդալ հանձնեց նաև աշխարհահռչակ թենիսիստ Փեթ Քեշին:

«Այսօր հայ ժողովրդի համար հատուկ օր է: Մենք ընդունում ենք աշխարհահռչակ մարդկանց, որպեսզի հայ ժողովրդի անունից երախտիքի խոսքեր ասենք», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարն՝ ավելացնելով, որ իր համար մեծ պատիվ է հանձնել նրանց ՀՀ նախագահի և վարչապետի պարգևները:

Սարգսյանը նշեց, որ թեև 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո անցել է ավելի քան 20 տարի, հայ ժողովուրդը մինչ այժմ հիշում է մարդկային զոհերը և ողբերգությունը, որը ստիպված էր վերապրել և մեծ երախտագիտություն է հայտնում այդ մարդկանց, ովքեր դժվարին օրերին օգնության են հասել:

«Այն ժամանակ մենք զգացինք, որ աշխարհը շատ փոքր է: Մենք օգնություն ստացանք աշխարհի տարբեր կողմերից և այսօր հնարավորություն ունենք երախտագիություն հայտնել մեզ օգնած մարդկանց», - նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:

«Ես չէի կարող պատկերացնել, որ պարգևներ կհանձնեմ մարդկանց, ում երկրապագուն եմ եղել: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է», - ավելացրեց վարչապետը:

Ջոնաթան Մայքլ Դին շնորհակալություն հայտնեց վարչապետին պարգևատրվածների անունից: Ասելով, որ նրանք օգնության են հասել հայ ժողովրդին երկրաշարժից հետո՝ Դին հայտարարեց, որ իրենք այսօր ևս ողջ խմբով պատրաստ են աջակցել երկրաշարժից տուժածներին և հատկապես երեխաներին:

«Մենք հաճույքով պատրաստ ենք վերադառնալ Հայաստան և օգնել վերականգնել Գյումրու երաժշտական դպրոցը», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։