481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետհամալսարանի պատմության թանգարանը երկար դադարից հետո բացվել է նոր ցուցադրությամբ
17:52
01 Հոկտեմբերի 2009

Երևանի պետհամալսարանի պատմության թանգարանը հինգշաբթի բացվել է երկար դադարից հետո՝ բուհի 90-ամյակին նվիրված  նոր ցուցադրությամբ։

«Թանգարանը նախևառաջ ճանաչողական բնույթ է կրում, բայց, միաժամանակ, սիմվոլիկ նշանակություն ունի։ Այդ թանգարանը բացվել է 70-ական թվականների կեսերին և պարունակում է համալսարանի ստեղծման և կայացման պատմության մասին պատմող կարևոր փաստաթղթեր»,- թանգարանի բացման արարողության ժամանակ լրագրողներին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ 90-ականների սկզբին թանգարանը փակվել էր ջեռուցման բացակայության պատճառով, և ցուցանմուշները տեղափոխվել էին պահոց։

«Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ մեր թանգարանը չի զիջում աշխարհի համալսարանական նմանատիպ որևէ թանգարանի»,- ընդգծեց նա։

Իր հերթին ԵՊՀ Պատմության թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանը հայտնեց, որ նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2006 թվականին։

«Թանգարանի հիմնական առաքելությունը ոչ միայն այցելուներին ԵՊՀ-ի, այլև Հայաստանում բարձրագույն կրթության կայացման պատմությանը ծանոթացնելն է»,- ասաց թանգարանի տնօրենը։

Նա նշեց, որ թանգարանին առընթեր այսուհետ կգործի հնագիտական ցուցադրություն, որը կօգնի ԵՊՀ ուսանեղներին և ասպիրանտներին իրենց գիտահետազոտական աշխատանքներում։

«Թանգարանում ներկայացված է շուրջ 5000 բացառիկ փաստաթուղթ, որոնք թվագրվում են նախորդ դարի 20-ականներով, և այլ հետաքրքիր ցուցանմուշներ»,- ասաց Մանուկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: