480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այլ գործընթացների հետ
15:00
01 Հոկտեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և շաղկապված ու պայմանավորված չէ որևէ այլ գործընթացով, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեյի (ԱՄՆ) համատեղ հայտարարության մեջ:

«Համանախագահները կցանկանային ևս մեկ անգամ վերահաստատել ավելի վաղ իրենց երկրների կառավարությունների կողմից արված հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Մինսկի գործընթացը հանդիսանում է ինքնուրույն գործընթաց և պետք է առաջ ընթանա իր սեփական տրամաբանությամբ, առանց որևէ նախապայմանների կամ շաղկապումների, և խելամիտ ժամանակահատվածում` առանց թելադրվող արագացումների կամ դանդաղեցումների», - ասվում է հայտարարության տեքստում:

Համանախագահները նաև նշել են, որ իրենց այցելության նպատակը հոկտեմբերի 8-ին Քիշնևում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին առնվող առանցքային չկարգավորված հարցերի քննարկումն է:

Այդ կապակցությամբ համանախագահները հոկտեմբերի 1-ին Երևանում Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 2-3-ը կայցելեն Ստեփանակերտ, իսկ հոկտեմբերի 4-6-ը` Բաքու: Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, և հատկապես 2009թ. ապրիլին «ճանապարհային քարտեզի» համաձայնեցումից ու 2009թ. օգոստոսին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների նախաստորագրումից ու հրապարակումից հետո ակտիվացած քննարկումներում բազմիցս փորձ է արվել շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:

Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմետ Ալի Շահինը, տարբեր առիթներով հայտարարություններ են արել առ այն, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է ծավալվել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում զարգացում լինելու դեպքում:

Ռեջեփ Թայիբ Էրդողանի` 2009 թվականի ապրիլին և Մեհմետ Ալի Շահինի` 2009 թվականի սեպտեմբերին Բաքու կատարած այցելության ընթացքում թուրք պաշտոնյաներն ուղղակի հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու դեպքում:

Միաժամանակ տարբեր առիթներով թուրք և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ օգտագործել են օտարերկրյա ու միջազգային կառույցներում ունեցած հանդիպումներն ու շփումները` ցույց տալու համար, թե երկու գործընթացները շաղկապված են: Վերջին նման դրսևորումներից էին թուրքական ու ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններն առ այն, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ զրույցում խնդրել է ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացն ու, իբր, աջակցություն է գտել: 

Չնայած այս դրսևորումներին, հայ-թուրքական կարգավորման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում որպես միջնորդ ներգրավված երկրները պաշտոնապես բազմաթիվ անգամ հանդես են եկել հայտարարություններով առ այն, որ երկու գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն, ընթանում են զուգահեռ և չեն հատվում:

 

ԵԱՀԿ համանախագահների այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ կոչված է զսպելու վերը նշված թեմայով շահարկումներն ու անհիմն պնդումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: