482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստն ու կախված չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումից
13:30
01 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստն ու կախված չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ազգային ժողովի ամբիոնից ես ցանկանում են պատասխանել վերջերս հնչող մեղադրանքներին: Կա՞ն, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախապայմաններ: Ոչ և կրկին ոչ: Կասկածի տակ դրվու՞մ է Հայոց ցեղասպանության փաստը: Ոչ և կրկին ոչ: Կապ կա՞ ղարաբաղյան հակամարտության հետ: Ոչ և կրկին ոչ», - ասաց Նալբանդյանը հինգշաբթի «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նախարարը հիշեցրեց, որ բազմաթիվ անգամ այս հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ Հայաստանը չի քննարկում Հայոց ցեղասպանության փաստն ու կասկածի տակ չի դնում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը:

Նալբանդյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ համամարդկային արժեքների տեսանկյունից:

Նախարարը նաև արհեստական է համարում այն տեսակետը, ըստ որի՝ վերջին ժամանակներում ցեղասպանության հարցը քննարկվում է միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և կորցրել է իր համամարդկային նշանակությունը:

«Այն, որ ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, չի նշանակում, որ հայ ժողովուրդը կորցնում է արդարության իրավունքը», - ասաց նա:

Նալբանդյանը նշեց, որ նախաստորագրված արձանագրություններում որևէ հիշատակում չկա ղարաբաղյան հակամարտության մասին, ինչի մասին նախօրեին հիշեցրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի հետ քննարկումների ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանն անկախության ձեռքբերման պահից պատրաստ էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների և այժմ իրագործում է իր այդ ձգտումը:

Նախարարի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները դուրս են գալիս միջպետական շրջանակներից և իրենց մեջ ընդգրկում են մշակութային, պատմական, բարոյական և հոգեբանական ասպեկտներ, սակայն միաժամանակ Նալբանդյանը հիշեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ադրբեջանամետ քաղաքականությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները նպատակ ունեն քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի և Թուրքիայի միջև նախաձեռնվող գործընթացի վերաբերյալ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:

Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցությունից հայ-թուրքական արձանագրություններին աջակցել են իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող քաղաքական ուժերը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները:

Արձանագրությունների ստորագրմանը դեմ են կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը, որը համաձայն չէ թուրքական հարցում երկրի ղեկավարության վարած քաղաքականությանը, և մինչ վերջերս ՀՀ խորհրդարանում միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը:

Անկարան արդեն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական կապերի հաստատման մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին:

Գյուլը հրավիրել է Սարգսյանին 2009 թ.-ի հոկտեմբերի 14-ին այցելել Թուրքիա՝ երկու երկրի ֆուտբոլային հավաքականների միջև պատասխան խաղը դիտելու նպատակով: Սակայն Սարգսյանը վերջերս հայտարարել է այն պայմանները, որոնց դեպքում նա կընդունի իր թուրք գործընկերոջ հրավերը և կմեկնի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու՝ բաց սահմանի կամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման դեպքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։