481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել է Հանրային խորհրդի անդամների հետ
17:55
30 Սեպտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Հանրային խորհրդի անդամների հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Երկրի ղեկավարը նշեց, որ տվյալ հանդիպման նպատակը խորհրդի կատարած աշխատանքի ամփոփումն ու տվյալ գործընթացի վերաբերյալ հայ հասարակության մեջ առկա կարծիքների ողջ սպեկտրի հետ ծանոթանալն է:

Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի խոսքերով, խորհրդի անդամների մեծ մասը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կողմնակիցներ են, քանի որ դա թույլ կտա Հայաստանին դուրս գալ շրջափակումից, ավելի կարևոր դեր խաղալ տարածաշրջանում, ինչպես նաև կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:

«Հանրային խորհրդի անդամների զգալի մասը կարծում է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել, որից պետք է անպայման օգտվել: Այժմ ստեղծվել է տարօրինակ իրադրություն, երբ ճանապարհների բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահավետ են ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ուրիշ երկրների համար: Վաղն այդ հնարավորությունը կարող է չլինել, և այն պետք է օգտագործել հիմա»,- ասաց Մանուկյանը:  

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին իրենց կարծիքները հայտնեցին նաև «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, երկրի նախկին վարչապետ և խոսնակ Խոսրով Հարությունյանը, հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և ուրիշներ:  
 
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ եզրափակիչ խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ բնական է համարում այն փաստը, որ մարդիկ անհանգստանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություններում չկան նախապայմաններ, կոչ արեց հավատալ սեփական երկրի ղեկավարությանը:

«Մենք Թուրքիայի հետ սերտ բարեկամական հարաբերությունների հաստատման ենք գնում, և փորձում ենք աշխատանքի ու երկխոսության համար քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծել»,- ասաց նա:  

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: