485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Համաշխարհային ճանաչում ունեցող անիմատոր Մաքս Հաուարդն առաջին անգամ կայցելի Հայաստան
15:58
30 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ճանաչում ունեցող անիմատոր Մաքս Հաուարդը առաջին անգամ կայցելի Հայաստան ReAnimania անիմացիոն փառատոնի շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Սյուզան Բրեյդենսթայնը:

Հաուարդը ստեղծողն ու պրոդյուսերն է այնպիսի հանրահայտ անիմացիոն ֆիլմերի, ինչպիսիք են «Իգորը», «Պակահոնտասը», «Առյուծ արքան»:

«ReAnimania փառատոնի շրջանակներում, Հայաստանի պրոֆեսիոնալ և սկսնակ մուլտիպլիկատորների համար վարպետության դաս կանցկացնի ոչ միայն ԱՄՆ, այլև ամբողջ աշխարհի առաջատար մուլտիպլիկատորներից մեկը՝ Մաքս Հաուարդը»,- նշեց Բրեյդենսթայնը՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը:

ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-ից 6-ը: Շնորհիվ փառատոնի՝ հայ հանդիսատեսը կկարողանա ամեն  տարի ծանոթանալ Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոնի մրցանակակիրների աշխատանքներին և անիմացիոն ֆիլմերի ստուդիաներին։

Այս տարի, փառատոնի մրցութային ծրագրերին ներկայացվել է շուրջ 250 ֆիլմ աշխարհի 36 երկրից:

Փառատոնի տնօրեն Վրեժ Կասունու խոսքերով, «ReAnimania-ն», որի նպատակը հայկական անիմացիայի ավանդույթների հիման վրա Հայաստանում անիմացիոն դպրոցի զարգացումն է, ամենամյա կդառնա:

Խոսելով հայկական մուլտիպլիկացիայի ավանդույթների մասին՝ Կասունին հատկապես նշեց դրա զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հայ ճանաչված մուլտիպլիկատոր, ականավոր վարպետ Ռոբերտ Սահակյանցի մասին, ով վերջերս հեռացավ կյանքից:  

Սեպտեմբերի 24-ին կյանքից հեռացավ հայտնի հայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Սահակյանցը՝ կյանքի 59-րդ տարում: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում, Էստոնիայում:

ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։ Նախատեսվում է նաև Անիմացիայի թանգարանի հիմնում Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։