486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սփյուռքի ներկայացուցիչների՝ հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու մասին կոչը ՀՀ նախագահին կհանձնվի հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում
15:11
30 Սեպտեմբերի 2009

Սփյուռքի ներկայացուցիչների՝ հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու մասին կոչը կհանձնվի ՀՀ նախագահին հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում, որտեղ տեղի կունենա ՀՀ նախագահի և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի կայքը:

Սփյուռքահայերը կազմակերպել են ՀՀ նախագահին, խորհրդարանին և քաղաքական ուժերին ուղղված ուղերձի ստորագրահավաք՝ հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու կոչով:

«Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հայ ազգի ազգային և պետական իրավունքների հաշվին: Անընդունելի է Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ հարցի լուծում՝ առանց հաշվի առնելու հայ ազգի մեծ մասը կազմող սփյուռքի կարծիքը», - նշվում է կոչում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, երեք օրվա ընթացքում հավաքվել է 250 ստորագրություն, որոնց մեծ մասը՝ 198-ը, պատկանում է Ռուսաստանից ստորագրողներին: Նաև ստորագրել են հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան՝ 15 մարդ, Ուկրաինա՝ 11, Վրաստան՝ 5, ԱՄՆ՝ 4, Լիբանան և Գերմանիա՝ 3-ական մարդ, Մեծ Բրիտանիա, Բելառուս և Էստոնիա՝ 2-ական մարդ, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Ֆրանսիա, Կանադա և Ֆինլանդիա՝ 1-ական ստորագրություն:

Այս ուղերձը ստորագրողների թվում 31 մարդ տարբեր հասարակական կազմակերպությունների, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների, հանրաճանաչ ինտերնետ-նախագծերի ղեկավարներ և ներկայացուցիչներ են: Ստորագրողներից մեկը ՌԴ սուբյեկտներից մեկի ադմինիստրացիայի աշխատակից է և ևս մեկը՝ ՌԴ սուբյեկտներից մեկի մարզային խորհրդի պատգամավոր:

Ինչպես նշում է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, «ուրախալի է ստորագրահավաքում մտավորականության, այդ թվում նաև գիտնականների ակտիվ մասնակցությունը»:

Այսպես, ստորագրվածների թվում կա 13 գիտությունների թեկնածու և 9 դոկտոր, որոնցից երկուսը դոցենտներ են և յոթը՝ տարբեր բուհերի պրոֆեսորներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։