478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սփյուռքի նախարարությունը հաջողությամբ լուծում է իր ռազմավարական խնդիրները. նախարար
13:50
30 Սեպտեմբերի 2009

Գոյության մեկ տարվանից հետո կարելի է փաստել, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը հաջողությամբ լուծում է իր ռազմավարական խնդիրները, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Նախարարության ստեղծման պահին մենք մեր առջև երեք կարևորագույն խնդիր ենք դրել՝ հայկական պետության օժանդակություն հայ ազգային ինքնության պահպանման գործին, սփյուռքի ներուժի բացահայտում և արդյունավետ օգտագործում, հայրենադարձության գործընթացի խթանում։ Տվյալ պահին մենք լուծում ենք այդ խնդիրները»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով՝ հայ ազգային ինքնության պահպանման խնդրի լուծումը նախարարւոթյունն իրականացնում է՝ հիմնվելով չորս կարևոր տարրերի վրա՝ հայոց լեզու, հայկական մշակույթ, ընտանիք և եկեղեցի։

Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության կարևորագույն ձեռքբերումը գոյության առաջին տարում կարելի է համարել սփյուռքի վստահությունն այս կառույցի նկատմամբ։

«Մենք որոշ դժվարություններ ունենք, քանի որ նախարարության շատ աշխատակիցներ սփյուռքագետներ չեն, և այս տարին կարելի է համարել փորձերի և սխալների տարի»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ սփյուռքի նախարարության գոյությունը նշանակում է, որ Հայաստանի բազմաթիվ ծրագրերի համահայկական նշանակություն է տրվում։

Նախարարը նշեց, որ նախարարության կայացման ճանապարհին ուսումնասիրվել և կիրառվել է մեծ սփյուռք ունեցող երկրների՝ Իսրայելի և Հունաստանի փորձը։

«Նախարարության մեկ տարվա գոյության ընթացքում մենք իրականացրել ենք այս տարվա գրեթե բոլոր ծրագրերը, իսկ որոշ ծրագրեր իրականացման փուլում են»,- ասաց Հակոբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: