487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Խարկովի նահանգապետը հոկտեմբերի կեսին կայցելի Երևան
13:40
30 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի Խարկովի պատվիրակությունը՝ նահանգապետ Արսեն Ավագովի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-15-ը կայցելի Երևան:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարության նախարարության պաշտոնական կայքը, այս մասին նախօրեին տեղեկացրել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարմա նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ:

Այցը կկայանա ՀՀ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրավերով:

Բոժկոն կարևորել է կողմերի միջև ուղիղ համագործակցությունը` նշելով, որ Ուկրաինայի շրջանները ցանկանում են ամրապնդել իրենց համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ:

Դեսպանն Արմեն Գևորգյանին է ներկայացրել պատվիրակության կազմի և այցի ծրագրի վերաբերյալ մանրամասներ: Նա տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում կլինեն գյուղատնտեսության, բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հայ գործընկերների հետ համագործակցության եզրեր կփնտրեն, լայն շրջանակով տարբեր բնագավառների հարցեր կքննարկեն:

Բոժկոն ներկայացրել է նաև Խարկովի շրջանի հնարավորությունները` մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում:

ՀՀ փոխվարչապետը ողջունել է այս նախաձեռնությունը` կարևորելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջևուղիղ համագործակցությունը:

Նա նաև նշել է, որ փոխայցելությունները կողմերին հնարավորություն կտան անմիջական գործնական կապեր հաստատել, ներկայացնել իրենց հնարավորությունները:

Արմեն Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս նախաձեռնությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։