477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
«ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՄ-ի համատեղ «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 1-4-ը
11:05
30 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստիի» և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համատեղ «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 1-4-ը:

Սա թվով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովն է, որը կազմակերպում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականների, տնտեսագետների, քաղաքագետների, առաջատար բուհերի, տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարների մասնակությամբ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համաժողովին կազմկոմիտեից, համաժողովը կդառնա «ՌԻԱ Նովոստիի»՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ տեղեկատվական համագործակցության գաղափարների առաջխաղացմանը նվիրված մի շարք միջոցառումների ինքնատիպ շարունակությունը:

Համաժողովի մասնակիցները մտադիր են կովկասյան պետությունների լայն լսարանին ներկայացնել տարածաշրջանում Ռուսաստանի դերի, Կովկասում կայունության ձեռքբերման հարցում նրա շահագրգռվածության մասին առավել ընդարձակ և հավաստի տեղեկատվություն:

Այս նպատակով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Կիև տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով:

Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Սվետլանա Գլինկինան, ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, «The New Times» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Կոլեսնիկովը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դեգոևը, «International Alert» Եվրասիայի գծով նախագծերի տնօրեն Դեսսի Ռուսանովը, Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի (Թբիլիսի) փորձագետ Գեորգի Վոլսկին:

Միջոցառմանը նաև կմասնակցեն գրող, հրապարակախոս, «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող ծրագրի հեղինակ և հաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկին, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Օքսանա Անտոնենկոն, ՌԴ ԱԳՆ-ին առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը:

Համաժողովի մասնակիցների թվում են նաև «Ջորջիան Թայմս» հոլդինգի նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին, «Սվոբոդնայա Գռուզիա» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր Անտոն Լասխիշվիլին, «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիյե» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտոր Լիտովկինը, «ՍՈՖԻԱ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) ղեկավար Անդրեյ Երմոլաևը, լրագրող, հեռուստահաղորդավար, ՌԴ Հասարակական պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության հանձնաժողովի անդամ Մաքսիմ Շևչենկոն:

Այս տարի համաժողովի անցկացումը նվիրված է ՌՀՄ-ի 10-ամյակին: Բուհի զարգացման, նրա կրթական նշանակության ամրապնդման գործում «ՌԻԱ Նովոստիի» ներդրումը կլինեն ապագա լրագրողների և քաղաքագետների համար կազմակերպվելիք վարպետության դասընթացները, որոնք կանցկացնեն հանրաճանաչ ռուսական հրատարակությունների գլխավոր խմբագրերն ու Ռուսաստանի միջազգային քաղաքականության մասնագետները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: