481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի համահայկական շրջայցը նշում է սփյուռքի կարևոր դերը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում. փորձագետ
16:00
29 Սեպտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջայցը նշում է սփյուռքի՝ որպես հզոր գործոնի կարևոր դերը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում, կարծում է հայ վերլուծաբան Տիգրան Մկրտչյանը:

Հոկտեմբերի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը կսկսի համահայկական մեկշաբաթյա շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ հայկական սփյուռքի կարծիքի ու մոտեցումների հետ ծանոթանալու համար: Ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ:

«Հայկական սփյուռքի շեշտադրումը՝ որպես լուրջ գործոնի, թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու որոշակի մեխանիզմ է»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մկրտչյանն ասաց լրագրողներին:

Նրա խոսքերով՝ պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր ելույթներում ուղղակիորեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արձանագրությունների ստորագրման հետ չի կապում:

Ավելին, վերլուծաբանի խոսքերով, Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրում տեղի կունենա:

Մկրտչյանը կարծում է, որ դիվանագիտական պայքարը Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվում է. իսկ ի դեմս ՀՀ Սփյուռքի նախարարության՝ ձևավորվում է խնդրի կարգավորման նոր ինստիտուցիոնալ ձևաչափ նոր ուժեղ խաղացողի մասնակցությամբ՝ ի դեմս սփյուռքի:   

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: