484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում
14:28
29 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 15-19 Երևանում կկայանա մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից:

Փառատոնի նպատակն է մանուկներին և պատանիներին ներկայացնել արվեստի բարձրակարգ գործեր` նպաստելով համաշխարհային մշակույթի հետ նրանց հաղորդակցմանը, հաստատել շփումներ, ապահովել մտքերի և փորձի փոխանակում հայ և արտերկրի կինեմատոգրաֆիստների միջև:

Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստան կժամանեն  մշակույթի անվանի գործիչներ՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանում մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդևը, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նատալյա Բելոխվոստիկովան, ՈԴ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լևոն Օգանեզովը, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վլադիմիր Նաումովը, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Տիգրան Քեոսայանը, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ , «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն Դավիթ Քեոսայանը  և արվեստի մի շարք անվանի գործիչներ, որոնք մեծ դերակատարում են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում:  Փառատոնի շրջանակում կներկայացվի 65 ֆիլմ 27 երկրից:

Փառատոնը կազմակերպվելու է Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի միջոցներով և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։