478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտելու համար պետք է գերակշռի իմաստությունը
12:29
29 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտելու համար պետք է գերակշռի իմաստությունը:

«Հայաստանը լիահույս է, որ անհրաժեշտ քաղաքական կամքն ի վերջո հնարավորություն կտա ձերբազատվելու անցյալի մտածելակերպից, և իմաստությունն ու խիզախությունը կգերակշռեն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վերջին որոշիչ քայլերն անելու համարե,- ասել է Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ժամանակ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիաե գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ անցյալ սեպտեմբերին սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտությունե, խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին:

«Անցյալ տարվա ընթացքում շվեյցարացի միջնորդների ու միջազգային այլ գործընկերների օգնությամբ մեզ հաջողվել է առաջխաղացում գրանցել Եվրոպայում վերջին փակ սահմանի բացման ու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբե, - պարզաբանել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ միջազգային հանրության աջակցությունը խրախուսիչ էր Հայաստանի համար:

«Մենք լավ ենք գիտակցում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը ինչ հիմնարար ու դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի անվտանգության ու կայունության առումովե, - ընդգծել է նա:
Այս կապակցությամբ Նալբանդյանը նաև նշել է, որ հարևան պետությունների միջև վստահությունն ու միմյանց հաշվետու լինելը տարածաշրջանում տևական համագործակցության ու կայուն անվտանգության երաշխիքներ են, սակայն Հարավային Կովկասում դեռևս պետք է դրան հասնել:

«Մեր տարածաշրջանը, փաստացիորեն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ամենազգայուն թեժ կետերից մեկն է, որը լի է անվտանգության սպառնալիքներով ու վտանգներով: Տարածաշրջանը ցնցվում է հակամարտություններից ու միջպետական լարվածություններից, բաժանարար գծերից ու տնտեսական շրջափակումից: Փակ սահմաններն ու խաթարված հարաբերությունները կենսակերպ են դարձել: Այնուհանդերձ, հույս կա, որ համարձակ քայլերն ու դրանց համարձակ պատասխանը հնարավոր են դարձնում իրավիճակի բարելավումըե, - եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությանե և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությանե շուրջ: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: