481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
CRJ-200 «Bombardier» ինքնաթիռը համալրել է «Արմավիա» հայկական ավիաընկերության պարկը
10:31
29 Սեպտեմբերի 2009

CRJ-200 «Bombardier» ինքնաթիռը համալրել է «Արմավիա» հայկական ավիաընկերության պարկը: Ինքնաթիռը Հայաստան է բերվել նախօրեին:

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը լրագրողներին հայտարարել է, որ նոր ինքնաթիռը կնպաստի ավիաընկերության շահութաբերության ավելացմանն ու ավիատոմսերի արժեքի նվազմանը: Նրա խոսքերով, Հայաստանում դեռևս չի գործարկվել CRJ-200 «Bombardier» տիպի ինքնաթիռը:

«Նման ինքնաթիռի անհրաժեշտությունն առաջացավ այն պատճառով, որ ձմռանը ուղևորների հոսքը նվազում է, մեծ ինքնաթիռները դառնում են ոչ շահութաբեր: Մենք երկար ժամանակ փնտրում էինք ինքնաթիռ, որը ձմռանը շահութաբեր լիներ, տարողունակությամբ՝ փոքր, հարմարավետ, արագ և միաժամանակ ավիատոմսերը էժան լինեին», - ասել է Բաղդասարովը լրագրողներին CRJ-200 ինքնաթիռը ներկայացնելու ժամանակ:

Նրա խոսքերով, ավիատոմսերի գների նվազմանը կնպաստի այն փաստը, որ CRJ-200 ինքնաթիռը տնտեսող է և պահանջում է ավելի քիչ վառելիք, քան այլ ինքնաթիռները:

Բաղդասարովը նշել է, որ ավիատոմսերի գների իջեցման խնդիրը ընկերության առջև ծառացած գլխավոր խնդիրներից է:

«Այն բանից հետո, երբ մենք հասանք հաջողության, և ընկերությունը ճանաչելի դարձավ Եվրոպայում և ԱՊՀ-ում, մեր առջև կանգնած է տոմսերի գների իջեցման խնդիրը, քանի որ մենք հասկանում ենք, որ գները բարձր են», - հայտարարել է Բաղդասարովն՝ ավելացնելով, որ այս հարցում ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված:

Ընկերության սեփականատերը նշել է, որ նմանատիպ ինքնաթիռները ձեռնտու են նաև նոր չվերթերի բացման տեսակետից, երբ ուղևորների հոսքը սկզբից փոքր է, իսկ մեծ ինքնաթիռներով կատարվող թռիչքները շահավետ չեն:

Բաղդասարովի խոսքերով, CRJ-200 ինքնաթիռը չվերթեր է իրականացնելու դեպի Մինվոդի, Ստավրոպոլ, Վորոնեժ, Ցյուրիխ, Աթենք և Հռոմ:

CRJ-200 «Bombardier» ինքնաթիռը կարող է փոխադրել 50 ուղևոր: Ուղևորների, բեռների և վառելիքի պահուստի հետ միասին ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 1815 կմ՝ 860 կմ/ժ կրեյսերական արագության դեպքում:

Խոսելով CRJ-200 ինքնաթիռի ձեռքբերման գործարքի մանրամասների մասին՝ Բաղդասարովը տեղեկացրել է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել գերմանական ավիաընկերությունից: Միաժամանակ նա չհրապարակեց ընկերության անվանումն ու գործարքի արժեքը:

«Այժմ ֆինանսական ճգնաժամ է, շատերը գնում են, շատերը՝ վաճառում, այդ պատճառով այժմ այդքան էլ ճիշտ չէ խոսել գների և վաճառող ընկերության մասին, քանի որ ընթանում է մրցակցություն, և այսօր այն պահը չէ, երբ կարելի է ամեն ինչի մասին խոսել», - նշել է նա:

Բաղդասարովն ավելացրել է, որ ընկերությունը կշարունակի համալրեր իր ավիապարկը, սակայն ընդգծել է, որ փոխհատուցման տեսակետից այդ ամենը կարվի զգուշորեն և համաձայն ընկերության բիզնես-ծրագրերի: «Ամեն ինչ կարվի զգուշորեն, ասացվածքի պես. շտապել՝ առանց շտապելու», - նշել է նա:

Նրա խոսքերով, ընկերության գործունեության մեջ կար երեք փուլ՝ առաջինը, երբ այն գործածում էր արտասահմանյան հին ինքնաթիռներ, երկրորդը նոր ինքնաթիռների վարձակալումն էր, որն արդեն ավարտվում է, իսկ այժմ սկսվել է երրորդ փուլը, երբ ընկերությունը գնում է ինքնաթիռներ՝ դրանք սեփականություն դարձնելով:

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել:

Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է Ա-319, Ա-320, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներից: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: