481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է համագործակցության համաձայնագրեր ստորագրել ՏՏ առաջատար գիտական կենտրոնների հետ
17:16
28 Սեպտեմբերի 2009
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է համագործակցության համաձայնագրեր ստորագրել ՏՏ առաջատար գիտական կենտրոնների հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Ըստ նրա՝ հիմնական համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից Սիլիկոնային հովտում (Սան-Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ) համահայկական գլոբալ ArmTech կոնգրեսի ընթացքում։

«Մասնավորապես, համաձայնագրի ստորագրում է նախատեսվում Առևտրային գլոբալ միության հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանին հասանելիություն ապահովել շուկայի ողջ տեղեկատվության նկատմամբ և ամրապնդել կապերը բիզնեսի ոլորտում»,- ասաց Երիցյանը։

Ինչպես նշեց նախարարը, դա հնարավորություն կընձեռի Հայաստանին ակտիվ աշխատանք սկսել Սիլիկոնային հովտում, որտեղ ծնվում է ՏՏ-լուծումների հիմնական մասը, հատկապես ծրագրավորման ոլորտում։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր գործում են զգալի թվով ընկերություններ, որոնք  փորձում են ապահովել իրենց ներկայությունը Սիլիկոնային հովտում, միաժամանակ սփյուռքահայությունն, ինչպես նաև կապը Հայաստանում ներկայացված գլոբալ կորպորացիաների, մասնավորապես, Synopsys, Microsoft, Orange  և մյուսների միջոցով, կարող են աջակցել Հայաստանի ներկայացվածությանն այդ շուկայում։

«Դա մեծ հնարավորություններ է տալիս առաջին քայլը կատարելու, որոշակի ֆինանսավորում ապահովելու համար, ինչից հետո մենք կկարողանանք ստեղծել այնտեղ որոշակի ռեսուրս, որը պատվերներ կբերի ամերիկյան շուկայի տեղի հայկական ընկերություններին, ինչպես նաև ճանապարհ կհարթի դեպի Հայաստան նոր խոշոր կորպորացիաների մուտք գործելու համար»,- ասաց Երիցյանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի երրորդ գլոբալ միջազգային armtech (armenian technology congress) համաժողովը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը ամն կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում:  Համաժողովի հիմնական նպատակը Հայաստանի և Սփյուռքի բարձր տեխնոլոգիաների համայնքների միջև գործարար կապերի ստեղծումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հայաստանյան տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավումն է:

Պայմանավորվածության համաձայն՝ ArmTech-ն անցկացվում է  հերթափոխով՝ Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում:

ArmTech առաջին կոնգրեսն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում։ Կոնգրեսին մասնակցել է աշխարհի շատ երկրների ավելի քան 350 ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացրել են 60 գործարարներ և 11 գործարար ու կրթական կազմակերպություններ։

«ArmTech Congress-08» բարձր տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսն անցկացվեց Երևանում 2008թ. հոկտեմբերի 4-5-ին: Կոնգրեսին մասնակցել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների բազմաթիվ ընկերությունների 250 ներկայացուցիչ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: