481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայագիտական հետազոտությունների միջազգային ընկերակցությունը կհրատարակի հայագիտությանը նվիրված բազմահատոր գիտական աշխատություն
15:04
28 Սեպտեմբերի 2009

Հայագիտական հետազոտությունների միջազգային ընկերակցությունը (AEIA) ծրագրում է հրատարակել հայագիտությանը նվիրված բազմահատոր գիտական աշխատություն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարվել է AEIA-ի եռօրյա սեմինարի ընթացքում, որն անցկացվում է սեպտեմբերի 25-ից 28-ը Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սբ. Աննայի քոլեջում:

Տեղեկատվության համաձայն, բազմահատոր գիտական աշխատությունը նվիրված է լինելու հայագիտության լեզվաբանությանը, ընդհանուր բանասիրությանը, պատմությանը, արվեստներին  ու ճարտարապետությանը, գրականությանը:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով մասնակցում է եռօրյա սեմինարին, կարևորել է ընկերակցության շարունակական աշխատանքը, հայագիտական խնդիրների ուսումնասիրությունն ու դրա արդյունքները հասարակության լայն հատվածներին հասու դարձնելը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր հայագետ Թեո վան Լինդին, որը Օքսֆորդյան հանդիպման գլխավոր կազմակերպիչն է:

Օքսֆորդում անցկացվող եռօրյա սեմինարն արդեն վեցերորդ նմանատիպ միջոցառումն է: Սեմինարին մասնակցել են հայագիտության ոլորտի մասնագետներ հայր Լևոն Զեքիյանը, պրոֆ. Փիթըր Քոուին (Peter Cowe), Ջյուստո Տրաինան (Giusto Traina), Վալենտինա Քալզոլարին (Valentina Calzolari) և այլոք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: