486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային և միջազգային հարցեր է քննարկել գործընկերների հետ
13:54
28 Սեպտեմբերի 2009

ՀՀ ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը, Նյու Յորք կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում, այլ երկրների գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ մասնակից-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են կազմակերպության օրակարգային մի շարք հարցեր. մասնավորապես` ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության համադրման, եվրոպական և  միջազգային անվտանգության, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրներ:

Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի և Իրանի արտգործնախարարների հետ: 

Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել վերջին շրջանում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կապակցությամբ, որը նշանավորվել է ՀՀ նախագահի հրավերով Սերբիայի նախագահի Երևան կատարած պաշտոնական այցով:

Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկերոջը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները

Վուկ Յերեմիչը, շնորհակալություն հայտնելով Կոսովոյի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար, ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի քննարկման ընթացքը և սերբական կողմի ակնկալիքները:

Վուկ Յերեմիչը վերահաստատել է Էդվարդ Նալբանդյանին Բելգրադ այցելելու հրավերը: 

Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ղազախ իր գործընկեր Կանատ Սաուդաբաևին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նալբանդյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` օժանդակելու ԵԱՀԿ-ում հաջորդ տարի Ղազախստանի նախագահությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-ղազախական համագործակցության զարգացման ուղիները, միջազգային կազմակերպություններում աշխատանքների համադրմանը և ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:

Երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել նաև Ավստրիայի, Ավստրալիայի, Իրանի և Շվեյցարիայի արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։