487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կինոն ժամանակի հետ ավելի հանրաճանաչ է դառնում. ռեժիսոր
18:06
25 Սեպտեմբերի 2009

Հայկական կինոն ժամանակի ընթացքում հանրաճանաչ է դառնում արտասահմանում, ինչի մասին է վկայում «Սահման» ֆիլմին ամենաբարձր պարգևներից մեկի շնորհումը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆիլմի ռեժիսոր,  «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը լավագույն ռեժիսուրայի մրցանակ է ստացել ԱՊՀ և Մերձբալթյան երկրների «Կինոշոկ» Կինոյի բաց փառատոնում։

«Ինչպես ցանկացած ռեժիսորի, ինձ համար նույնպես հաճելի է, որ իմ ֆիլմը արժանացել է նման բարձր պարգևի, բայց ավելի շատ ես ուրախ եմ, որ հայկական ֆիլմն է մրցանակ ստացել»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով, հայկական կինոն վատ է քարոզվում հենց երկրի ներսում, չկան կինոակումբներ, որտեղ հնարավոր լինի դիտել հայրենական ֆիլմերը, քննարկել դրանք։

«Շատ է խոսվում այն մասին, որ հայկական կինո գոյություն չունի, մինչդեռ այն զարգանում է, թեև դանդաղ։ Ավելի ու ավելի շատ հայկական ֆիլմեր են ներկայացվում միջազգային կինոփառատոներին և հաջողություն ձեռք բերում»,- ասաց ռեժիսորը։

Նա հայտնեց նաև, որ արդեն մեկ ամիս գործում է «Ոսկե ծիրանի» կինոդպրոցը, որտեղ երիտասարդ տաղանդավոր մարդիկ ֆիլմ նկարահանել են սովորում։

«Սահմանը» ֆիլմը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինը ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական է, Հարություն Խաչատրյանն անձամբ դրա ակնատեսն է եղել: Այժմ կինոյի լեզվով վերաշարադրելով այդ պատմությունը` նա փորձել է առանձին կերպարների օգնությամբ ցույց տալ պատերազմի իրական դեմքը: Ֆիլմի միջոցով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։