482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի սկզբին
15:37
25 Սեպտեմբերի 2009

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն Երևանում ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։

«Տոնական միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 60 հյուրեր, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Սիրիայից, Իրանից, Լեհաստանից, Վրաստանից, նրանց թվում կլինեն համալսարանների ռեկտորներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև ԵՊՀ գործընկեր-բուհերի աշխատակազմերի ներկայացուցիչներ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նա նշեց, որ հոբելյանական միջոցառումների տոնական կազմակերպումը սկսվել է մայիսից, և դրանց թվում են մի քանի միջազգային խորհրդաժողովները, ինչպես նաև Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Սոցիոլոգների համաշխարհային կոնգրեսը։

Սիմոնյանի խոսքերով, սեպտեմբերի 29-ին ԵՊՀ-ում տեղի կունենա գրքերի շնորհանդես, որը նվիրված է բուհի 90-ամյակին։ Գրքերի առաջին փորձնական օրինակները պատրաստ կլինեն մոտ օրերին։ 
 
«Դրանց թվում են՝ «Երևանի պետական համալսարան. տարեգրություն» շատ կարևոր հանդեսը, որում ընդգրկված է մեր բուհի ողջ պատմությունը՝ սկսած հիմնադրումից ընդհուպ 2009 թվականի հուլիսը»,- ասաց նա։

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այդ օրը կներկայացվեն նաև այնպիսի գրքեր, ինչպիսիք են «ԵՊՀ. կենսագրական հանրագիտարան», որն ընդգրկում է ԵՊՀ հայտնի և առաջատար ներկայացուցիչների կենսագրական տվյալները, «ԵՊՀ-ն փաստաթղթերում», որում հավաքվել են ԵՊՀ-ն հիշատակող բոլոր պաշտոնական փաստաթղթերը, մեծ նկարազարդ ալբոմ բուհի մասին, ինչպես նաև «Համալսարանի քնարը» և «Լույսն ափի մեջ» հավաքածուները։ Վերջին հանդեսում ընդգրկված են ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Սամվել Գևորգյանի ստեղծագործությունները։

«Շնորհանդեսի ընթացքում պատվոգրեր և մրցանակներ կհանձնվեն նաև համալսարանական ականավոր դասախոսներին, գիտնականներին և ուսանողներին»,- ասաց նա, հավելելով, որ մեդալների և շքանշանների նմուշները պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում։

Սիմոնյանը հայտնեց նաև, որ հոբելյանական հանդիսությունների շրջանակներում տեղի կունենան նաև երկու միջազգային համաժողովներ, որոնցից մեկը նվիրված կլինի 21-րդ դարի համալսարանական կրթությանը, իսկ երկրորդի ժամանակ կդիտարկվեն ընդհանրապես կրթության որակի հարցերը։

«Հոկտեմբերի 3-ին ԵՊՀ մեծ դահլիճում կկայանա ԵՊՀ Խորհրդի և Գիտական խորհրդի համատեղ հանդիսավոր նիստը, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան Հայաստանի պաշտոնական դեմքեր և հայկական ու օտարերկրյա բուհերի ներկայացուցիչներ»,- ասաց նա։

Ռեկտորն ըդգծեց, որ նիստից հետո դասախոսների և ուսանողների ուղեկցությամբ տեղի կունենա մասնակիցների տոնական երթ դեպի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ երեկոյան կկայանա տոնական համերգ Հայաստանի հայտնի պարային համույթների մասնակցությամբ։

«Շուրջ 300 հոգի, այդ թվում՝ մեր հյուրերն ու ԵՊՀ աշխատակազմը կուղևորվեն դեպի Օպերայի և բալետի պետական թատրոն»,- հավելեց Սիմոնյանը։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին։ Մինչ այսօր Հայաստանի այս ամենախոշոր բուհն է ավարտել շուրջ 90 հազար մարդ: ԵՊՀ 21 ֆակուլտետում այժմ սովորում է 13 հազար ուսանող, ավելի քան 1200 դասախոսից 200-ը գիտությունների դոկտոր են, ավելի քան 500-ը՝ գիտությունների թեկնածու։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։