478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն ու ԱՀԿ-ն Հայաստանին «խոզագրիպի» դեմ պատվաստանյութ կտրամադրեն
17:34
24 Սեպտեմբերի 2009

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը կտրամադրեն А/H1N1 վիրուսի /«խոզագրիպի»/ դեմ պատվաստանյութ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՀԿ գրիպի համաճարակաբանական վերահսկողության համակարգող, ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Առողջապահության նախարարության տվյալներով, А/H1N1 վիրուսով վարակված մարդիկ Հայաստանում տվյալ պահին չկան:

«ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ԱՀԿ-ին և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությանը, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում պատվաստանյութը Հայաստան բերվի ու սկսվի պատվաստման գործընթացը»,- հայտարարեց նա: 

Թորոսյանը հավելեց, որ այժմ Ռուսաստանում ավարտվում են պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, և երբ այն հանվի արտադրության, ապա անմիջապես կբերվի Հայաստան:

Նրա խոսքերով, պատվաստանյութը կլինի երկու տեսակի՝ կենդանի և կենդանի թուլացված, և եթե առաջինը կկիրառվի աերոզոլային եղանակով, ապա երկրորդը՝ ներարկման միջոցով:

Թորոսյանը նշեց, որ բնակչության այն խմբերը, որոնք պետք է պատվաստվեն, սահմանված են, և այժմ հստակեցվում է միայն մարդկանց քանակը:

Նրա խոսոքերով, առաջին հերթին կպատվաստվեն առաջին բուժօգնության օղակի ու շտապօգնության աշխատակիցները, հղի և մինչև վեց ամսական երեխաներին խնամող կանայք, ինչպես նաև խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ:  

«Ելնելով պատվաստանյութի քանակից՝ մենք կավելացնենք մարդկանց քանակակազմը»,- հավելեց նա:

Նա ընդգծեց, որ եթե Ռուսաստանի և ԱՀԿ տրամադրած պատվաստանյութի քանակը չբավարարի պատվաստումներն իրականացնելու համար, ապա իշխանությունները միջոցներ կձեռնարկեն պակասող քանակը լրացնելու համար:

2009թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (www.who.int) կողմից աշխարհում գրիպի Ա H1N1 վիրուսով հարուցված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն, մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 300 հազար դեպք կա, որոնցից 3000-ը՝  մահվան ելքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: