482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱԽ քարտուղարը «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացման հարցերն է քննարկել Եվրամիության պատվիրակության անդամների հետ
18:02
23 Սեպտեմբերի 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացման հարցերն է քննարկել Եվրամիության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են  նաև  «Արեւելյան գործընկերության» շրջանակում քաղաքական համագործակցության հեռանկարները։

Վիգենդը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից և կարևորել ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում:

Կողմերն ընդգծել են Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնների բացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվել է ԵՄ  անդամ երկրների հետ վիզային  պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Գուննար Վիգանդը Եվրամիության օժանդակությունն է հայտնել այս խնդրի լուծմանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ քննարկումների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի գլխավորությամբ, որը ձեռնամուխ կլինի անհրաժեշտ համաձայնագրերի մշակմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրին: Պատվիրակության անդամները ԵՄ անունից աջակցությունն են հայտնել երկու երկրների միջևծավալվող գործընթացին:

Բացի այդ, անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։