486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դասական կամերային երաժշտության հատընտիրի ձայնագրումը հետաձգվում է անբավարար ֆինանսավորման պատճառով
16:56
23 Սեպտեմբերի 2009

Խաչատրյանի անվան տրիոյի կողմից «Հայկական դասական կամերային երաժշտության հատընտիրի» ձայնագրումը հետաձգվում է անբավարար ֆինանսավորման պատճառով, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց տրիոյի մասնակից, ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Խաչատրյանի անվան տրիոն ծրագրում էր ստեղծել «Հայկական դասական կամերային երաժշտության անթոլոգիան»: Հատընտիրի մեջ կներառվեն հայ կոմպոզիտորների կողմից գրված ստեղծագործությունները, որոնք չունեն ձայնային տարբերակ:

Շահգալդյանը նշեց, որ Հատընտիրի ձայնագրումը լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում:

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ շատ ստեղծագործություններ ձայնագրված չեն, ինչի կապակցությամբ անհնար է դրանք լսել:

«Ցավոք, մենք դեռ չենք սկսել Հատընտիրի ձայնագրումը անբավարար ֆինանսական միջոցների պատճաով, սակայն կատարում ենք այդ ստեղծագործությունները, ներառում ենք դրանք համերգացանկի մեջ, և ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք այդ գաղափարին, քանի որ դա շատ անհրաժեշտ է », - ասաց Շահգալդյանը:

Միաժամանակ նա հիշեցրեց Ռուսաստանի փորձը, երբ հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Եվգենի Սվետլանովը պետական նվագախմբի հետ ձայնագրեց ռուսական ողջ սիմֆոնիկ երաժշտությունը, ինչի շնորհիվ այն պահպանվեց հետնորդների համար:

«Հուսով եմ, որ ժամանակին դա կհաջողվի նաև մեզ, իսկ այժմ մենք շատ գաղափարներ ունենք և կարծում եմ, որ մենք կշարունակենք առանձին երաժշտական ստեղծագործությունների ձայնագրումը», - ասաց Շահգալդյանը:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին  որպես «Arsika» տրիո: Համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Լոզանում անցկացվող «Schubertiade»-ն, Կոստա Ռիկայում անցկացվող «Festival de las Artes»-ը, Մեքսիկայում անցկացվող «Festival International Cervantino»-ն:

Տրիոյի ելույթները բազմաթիվ անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Երաժշտագետներն ընդգծում են համույթի վիրտուոզ կատարումը, իրական երաժշտականություն ու ոճային զգացողությունը:

2006թ.-ից ի վեր համույթը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարվա ընթացքում համույթը Հայաստանում իրականացնում է լուսավորչական գործունեություն՝ համերգներ տալով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, անցկացնում է վարպետության դասեր դպրոցականների և ուսանողների համար:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: