482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հոկտեմբերի 1-ից կտուգանվեն երթևեկության կանոնները խախտող հետիոտները
15:11
23 Սեպտեմբերի 2009

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հոկտեմբերի 1-ից կսկսի պատասխանատվության ենթարկել այն հետիոտներին, ովքեր խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ գնդապետ Մարգար Օհանյանը։

«Հոկտեմբերի մեկից մենք հետիոտների նկատմամբ խիստ միջոցառումներ ենք սկսում»,- ասաց նա՝ հավելելով, որ երթևեկությունը խախտող հետիոտները կտուգանվեն 3000 դրամի չափով (մոտ 8 դոլար) և բերման կենթարկվեն  ոստիկանության բաժիններ։

Ճանապարհային ոստիկանության պետի խոսքերով, այս ակցիան շարունակական կլինի, և դրա նպատակը հետիոտնին ճանապարհային երթևեկության կանոնները պահպանել ստիպելն է։

«Շատ վարորդներ և հետիոտներ չգիտեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Հետիոտներն ավելի շատ են խանգարում վարորդներին, քան վարորդները՝ հետիոտներին»,- կարծում է նա։

Ճանապարհային ոստիկանության պետն ավելացրեց, որ, հնարավոր է, սկզբնական փուլում միջոցառումը քաղաքացիների դժգոհությանն արժանան և փորձեն ընդդիմանալ ոստիկանության աշխատակիցների գործողություններին. նրանք այդ դեպքում նույնպես պատասխանատվության կենթարկվեն։

Օհանյանը վստահություն հայտնեց, որ այդ միջոցառումը նույնքան հաջողված կլինի, որքան պայքարը անվտանգության ամրագոտիները չկապող վարորդների դեմ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ վարորդների կողմից ամրագոտիները չկապելու համար կազմվել է ավելի քան 14 հազար արձանագրություն։

Օհանյանը հայտնեց նաև, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ՃՏՊ-ների և դրանց հետևանքով զոհերի թվի նվազում։

Ըստ նրա, 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում արձանագրվել է 1356 ՃՏՊ՝ 2008 թվականի 1510-ի դիմաց, ՃՏՊ-ների հետևանքով ընթացիկ տարում զոհվել է 226 մարդ, իսկ 2008-ին՝ 277, 2009-ին վիրավորվել է 1898 մարդ և 2192 մարդ՝ 2008 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: