481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների 60 տոկոսի վանդակների պայմանները չեն համապատասխանում միջազգային նորմերին
14:56
23 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու կենդանիների 60 տոկոսի վանդակների պայմանները չեն համապատասխանում միջազգային նորմերին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը։  

«Կենդանաբանական այգին մոտավորապես 34 հա տարածք է զբաղեցնում, և մեզ մեծ ներդրումներ են անհրաժեշտ այդ տարածքը ամբողջովին շահագործելու և հարմարավետ վանդակներ կառուցելու համար»,- ավելացրեց Աբովյանը։

Նա նշեց, որ կենդանաբանական այգին կառավարության և Երևանի քաղաքապետի սևեռուն ուշադրության ներքո է։ Շուրջ ութ տարի կենդանաբանական այգու ֆինանսավորումը ժամանակին է իրականացվում, և կենդանիները լիովին ապահովված են կերով։

Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով, այգու վերակառուցման ծրագրի շրջանակներում 2008 թվականին կառավարությունը տրամադրել է 57 մլն դրամ, իսկ այս տարի 2 մլն չափով նախատեսված միջոցները սառեցվել են։

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբից կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքները կշարունակվեն»,- նշեց Աբովյանը։

Ըստ նրա, վերակառուցումն անհրաժեշտ է այգուն, քանի որ ըստ միջազգային կազմակերպությունների պահանջների, յուրաքանչյուր կենդանի պետք է ունենա իր վանդակը։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնվել է 1941 թվականին, այնտեղ բնակվում են շուրջ 2 300 տեսակի կենդանիներ և թռչուններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: