478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Խաչատրյանի անվան տրիոն ծրագրում է համաշխարհային հյուրախաղերով հանդես գալ Լոնդոնում, Նյու Յորքում, Կալիֆոռնիայում և Միջին Ասիայում
14:53
23 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խաչատրյանի անվան տրիոն ծրագրում է համաշխարհային հյուրախաղեր կազմակերպել դեպի Լոնդոն, Նյու Յորք, Կալիֆոռնիա և Միջին Ասիա, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց տրիոյի մասնակից, ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Նրա խոսքերով, հյուրախաղերի ողջ ծրագիրը դեռ մշակման փուլում է, ճշտվում են համերգացանկը, ելույթների ժամկետներն ու քաղաքները:

Նա նշեց, որ տրիոն բավականին մեծ համերգացանկ, ընդարձակ ծրագիր ունի, որը ներկայացվել է տարբեր ոճերում և տարբեր ժամանակահատվածներում:

«Այս պահին մենք ընտրում ենք աշխատանքները, որոնք կներկայացվեն հյուրախաղերի ժամանակ՝ կախված համերգի անցկացման երկրից», - ասաց Շահգալդյանը:

Տրիոյի հովանավոր, անգլիահայ ձեռներեց Ասատուր Գուզելյանը, ում աջակցությամբ ծրագրվում է անցկացնել հյուրախաղերը, նշեց, որ միշտ պատրաստ է աջակցել հայկական մշակույթին:

Նրա խոսքերով, ամեն ոք պետք է աջակցի մշակույթին, տուն-թանգարաններին և ժամանակակից տաղանդներին:

«Ինձ համար շատ հաճելի է տեսնել Խաչատրյանի անվան տրիոյի հաջողությունները, քանի որ նրանք իրենց արվեստի շատ տաղանդավոր վարպետներ են, իսկ միասին հիասքանչ երաժշտական եռյակ են», - ասաց Գուզելյանը:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին  որպես «Arsika» տրիո: Համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Լոզանում անցկացվող «Schubertiade»-ն, Կոստա Ռիկայում անցկացվող «Festival de las Artes»-ը, Մեքսիկայում անցկացվող «Festival International Cervantino»-ն:

Տրիոյի ելույթները բազմաթիվ անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Երաժշտագետներն ընդգծում են համույթի վիրտուոզ կատարումը, իրական երաժշտականություն ու ոճային զգացողությունը:

2006թ.-ից ի վեր համույթը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարվա ընթացքում համույթը Հայաստանում իրականացնում է լուսավորչական գործունեություն՝ համերգներ տալով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, անցկացնում է վարպետության դասեր դպրոցականների և ուսանողների համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: