480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը քայլ առ քայլ կիրականացնի մայրաքաղաքի զարգացման ծրագրերը
14:32
23 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը քայլ առ քայլ կիրականացնի մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, և տվյալ գործընթացում շատ կարևոր է համակարգված և միաբան աշխատանքը, նախօրեին խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ 

«Երևանի զարգացմանը միտված յուրաքանչյուր առաջարկ ենթակա է քննարկման. ներկայացրեք  և գործնականում կիրառեք նոր գաղափարներ, որոնք կնպաստեն մեր քաղաքի զարգացմանը»,- ասել է Բեգլարյանը, նշվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նախկին հանձնարարականների կատարողականը, իսկ անելիքների վերաբերյալ տրվել են նոր ցուցումներ:

Կատարված աշխատանքների թվում տեղեկացվել է, որ արագ թափով ու մեծ ընդգրկումով բարեկարգվում է Երիտասարդության (Օղակաձև) զբոսայգին: Այգու առաջին և երկրորդ հատվածներում շինաշխատանքները գրեթե ավարտվել են, երրորդ, չորրորդ և հինգերորդ հատվածներում դրանք ընթացքի մեջ են, իսկ վերջինը` յոթերորդը, կբարեկարգվի մոտ ապագայում:

Քաղաքապետին  զեկուցվել է, որ չորրորդ աստիճանի վթարայնության  շենքերում ապրող 44 ընտանիք շուտով բնակարանամուտ կտոնի:

Երևանի փոքր կենտրոնում հաշվառվել են առևտրի և սպասարկման օբյեկտները. առաջիկայում դրանց սեփականատերերի հետ կքննարկվեն մայրաքաղաքում պատշաճ ծառայություններ մատուցելու եղանակները:

Հաղորդագրության համաձայն, առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն  մայրաքաղաքում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով, սակայն դա, ըստ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, կկրի ոչ թե համատարած պայքարի բնույթ, այլ կկազմակերպվի փուլ առ փուլ. այնպես, որ կատարված աշխատանքը չկրի տևական բնույթ, իսկ արդյունքները լինեն շոշափելի և սոցիալական բարդ  հետևանքներ չթողնեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։