484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն մտադիր է խորացնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը Հայաստանի հետ
17:20
22 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն մտադիր է խորացնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը Հայաստանի հետ, հայտնեց Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի եվրոպացի համանախագահ Գունար Ուիգենդը։

«Վերջին տարիներին մենք աստիճանաբար խորացրել ենք քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ, ավելացրել ենք օժանդակությունը և մտադիր ենք դա շարունակել նաև հետագայում»,- հավաստիացրեց Ուիգենդը երեքշաբթի Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի ընթացքում։

Կառույցի եվրոպացի համանախագահի խոսքերով, չնայած արդեն կատարած աշխատանքի մեծ ծավալներին, կողմերը դեռևս ակտիվ աշխատանք պետք է իրականացնեն։ Ուիգենդը նշեց, որ կոմիտեի նիստը թույլ կտա դիտարկել ինչպես իրականացրած աշխատանքի հաշվետվությունը, այնպես էլ ուրվագծել համագործակցության հետագա ծրագրերը։

Համանախագահը նկատեց, որ համագործակցության համար լրացուցիչ հնարավորություններ և հեռանկներներ է ստեղծում Արևելյան գործընկերության նոր նախաձեռնությունը, որը կողմերը պետք է օգտագործեն հարաբերությունների ակտիվացման համար։

«Արևելյան գործընկերությունը» լեհական-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ Ծրագիրը հաստատվել է 2008թ. մարտի 20-ին կայացած Եվրամիության նիստի ժամանակ։«Արևելյան գործընկերությունն» ընդգրկում է Եվրամիության վեց հարևան երկիր՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս։ 

Ուիգենդը անդրադարձավ նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ընկերակցական համագործակցության  հարցին՝ հայտարարելով, որ նման համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում, սակայն միաժամանակ կողմերի վրա լրացուցիչ պարտականություններ է դնում։

«Դա նշանակում է, որ կողմերը պատրաստ են մշտական համագործակցության, ոչ թե ժամանակ առ ժամանակ անցկացվող հանդիպումների և քննարկումների։ Սակայն մինչ այդ մենք պետք է մտածենք ներկայիս ձևաչափով համագործակցության արդյունավետության մասին»,- ասաց նա։

Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեն ստեղծվել է Հայաստանի և Եվրոպական համայնքների միջև 1996 թվականի ապրիլի 22-ին ստորագրված և 1999 թվականի հուլիսի մեկին ուժի մեջ մտած համագործակցության և գործընկերության համաձայնագրին համապատասխան։

Կոմիտեի նիստերն անցկացվում են ռոտացիոն կարգով՝ ըստ հերթականության, Բրյուսելում և Երևանում։ Հայկական կողմից կոմիտեն գլխավորում է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, եվրոպական կողմից՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության վարչության տնօրեն Գունար Ուիգենդը և Եվրահանձնաժողովի առևտրի  գլխավոր տնօրինության վարչության տնօրեն Եվա Սինովիչը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: