481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները թույլ կտան Հայաստանին երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ
15:31
22 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները թույլ կտան Հայաստանին երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների ավելի քան 30 ղեկավարների հետ հանդիպման ընթացքում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլի հարցերի շուրջ  կարծիքների փոխանակման նպատակով անցկացվող հասարակական քննարկումների համատեքստում։

Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, նախաստորագրված հայ-թուրքական փաստաթղթերը երկրի նախագահը բնութագրել է որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնական քայլեր։  

«Տվյալ փաստաթղթերի հիմնական նպատակը նվազագույն մթնոլորտի, հարթակի ապահովումն է, որը թույլ կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն և քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչև պատմամշակութային բազմաթիվ հարցեր»,- ասաց Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարներին ասել է, որ ակնկալում է բաց և անկեղծ խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ` կարևորելով նրանց տեսակետը  թե՛ որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ, թե՛ որպես մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են ձևավորում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև այս գործընթացին երկու երկրների հասարակությունների մասնակցության և աջակցության կարևորությունը և նշել, որ առանց դրա անհնարին է հասնել խնդրի լուծմանը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս կարևորել է գործընթացի ու դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետների բազմակողմ լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

Ավելի քան երկու ժամ տևած շահագրգիռ ու անկաշկանդ քննարկման ընթացքում զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները ներկայացրել են գործընթացի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքը և նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման մասնակիցներին գործընթացի վերաբերյալ լրատվության միջոցներում հնչեցված հիմնական կարծիքների ու արծարծվող հարցերի մասին: Նա ասել է, որ Հայաստանը մտել է դժվարին, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ գործընթացի մեջ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։