481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսն ավելի է կորցնում իր վարկանիշը. իշխող կուսակցություն
14:49
22 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ավելի է կորցնում իր վարկանիշը, կարծում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։   

«Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները ցույց տվեցին ՀԱԿ-ի իրական վարկանիշը»,- երեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է 65 անդամից։ Գագիկ Բեգլարյանն ինքնաբերաբար քաղաքապետ դարձավ, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր նա, բացարձակ մեծամասնություն ստացավ Խորհրդում։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 35 մանդատ ստացավ Ավագանու խորհրդում, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17 մանդատ, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ 13 մանդատ։ Սակայն ՀԱԿ ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից։

Խոսելով Երևանում ընդդիմության հանրահավաքների վերսկսման մասին՝ Շարմազանովն ասաց, որ դա վկայում է, որ Կոնգրեսը ցանկանում է մինչև 2012 թվականի ընտրություններն ինչ-որ կերպ պահպանել առկա բողոքող ընտրազանգվածը։

Ամառային ընդմիջումից հետո արմատական ընդդիմության առաջին հանրահավաքը կայացել է Երևանում սեպտեմբերի 18-ին։ 

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի մեկին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ջանքերով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: