484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու. ՀՀ նախագահ
13:25
22 Սեպտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտարարել է, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է հաղթելու:

«Ի՞նչ է ասում Հայաստանն իրեն պատերազմով սպառնացողներին: Պարզ ու հասկանալի բաներ. մենք սրեր ենք խաչել այնպիսի մեծ ու հզոր ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհի բախտն են որոշել, բայց այսօր հիշատակվում են միայն պատմության դասագրքերում: Եվ ասում է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու»` միաժամանակ մատնացույց անելով Արցախի խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունը», - ասել է ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության 18-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:

«Ի՞նչ է ասում միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանը աշխարհին: Պարզ ու հասկանալի բաներ. խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, տնտեսական և այլ կարգի բազմակողմանի համագործակցություն բոլոր ուղղություններով: Մենք բավարար համբերություն և իմաստնություն ենք ունեցել դա ասելու նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձում էին և հիմա էլ փորձում են մեր առաջընթացը կասեցնել ամեն տեսակ շրջափակումներով և հայատյաց քարոզչությամբ», - մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Նրա խոսքերով, ցեղասպանության դժոխքից հարություն առած Հայաստանն իր աշխարհասփյուռ զավակներին ասում է պարզ ու հասկանալի բաներ. միասնություն, հավաքական կամք ու ջանք, հայության շահերն ու նպատակները պետականորեն հետապնդելու և պաշտպանելու վճռականություն, համայն հայության հայրենիքի նկատմամբ որդիական սեր ու նվիրում, մեր երազած Հայաստանը համատեղ ճիգերով բարձրացնելու երջանիկ հնարավորություն: Եվ ասում է. - «Բարի վերադարձ հայրենի տուն»:

 

«Ի՞նչ է ասում ամենատարբեր բռնապետությունների, խալիֆայությունների ու կայսրությունների ճիրաններից փրկված Հայաստանն իր բազմազգ քաղաքացիներին: Պարզ ու հասկանալի բաներ. ազատություն, ժողովրդավարություն, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքային համակարգ: Նաև ասում է, որ տնտեսական և այլ կարգի ճգնաժամերը ժամանակավոր են, իսկ հայրենիքը` հարատև», - ընդգծել է ՀՀ նախագահը:

 

Նրա խոսքերով, Հայաստանի աշխատունակ և աշխատասեր քաղաքացիները կարող են և հաղթահարելու են մեր ճանապարհին հայտնված նաև այս խոչընդոտները: Երախտագիտությամբ ընդունելով հանդերձ այն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է Հայաստանին, մեր դարավոր փորձը հուշում է, որ սեփական աշխատանքն է ամենայն բարիքի հիմքը», - ասել է Սարգսյանը:

 

Շնորհավորելով բոլորին մեծ տոնի առթիվ՝ ՀՀ նախագահը նշել է, որ այլևս կայացած, ամրացած ու առնականացած հայոց պետությունը իրողություն է:

 

«Նա հավատարիմ և խոսքի տեր դաշնակից է իր դաշնակիցների համար, նա հուսալի և խոսքի տեր գործընկեր է գործընկերների համար, նա հիմնավոր փաստարկներով բանավիճող ընդդիմախոս է ընդդիմախոսների համար: Բայց ամենից առաջ նա պայծառ արևով ողողված ու վառ մարդկանցով լի երկիր է իր բարեկամների և հյուրերի համար», - ասել է Սարգսյանը:

«Նա կա, լինելու է հավերժ և հզորանալու է այնքան, որ դառնա մարմնացումը տեսիլքի. այն տեսիլքի, որ ունեցել են մեր բոլոր մեծերը` Խորենացուց մինչև Թումանյան, Կոմիտասից մինչև Արամ Խաչատրյան», - ընդգծել է ՀՀ նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։