478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը Երևանի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը համարում է ոչ անաչառ
14:37
18 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նվոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից հրապարակված վերջնական զեկույցի կապակցությամբ:

Սեպտեմբերի 16-17-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ են անցկացվել Երևանի մարտյան իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի կապակցությամբ: Հանձնաժողովի զեկույցում առանձին գլուխներ նվիրված են Հայաստանի նախընտրական իրավիճակին և քարոզարշավին, ընտրությունների օրվան և հետընտրական գործընթացներին, ինչպես նաև մարտի 1-2-ի իրադարձություններին:

«Միտումնավոր տապալելով իր առջև դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն ԱԺ հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն», - նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «զեկույցը իրականում կազմվել է նախագահական ապարատի, Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության խոհանոցում և մատուցվել ԱԺ հանձնաժողովին, իսկ վերջինս այն ընդունել է իր գործունեության կանոնակարգի կոպիտ խախտումներով»:

«Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը՝ իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը», - ասվում է փաստաթղթում:

ՀԱԿ-ը կարծում է, որ զեկույցը ինքնատիպ ապացույցն է այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայնումիայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով։

Կոնգրեսը հայտարարում է, որ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման խնդիրը նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, և Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու ու հանրությունը ներկայացնելու իր գործը։

Մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ.-ի հունիսի 16-ին՝ Հայաստանում ժղովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում, որն ընդունվել էր ապրիլին՝ բարդ քաղաքական իրավիճակի և մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Հանձնաժողովի իրավասության ժամկետը լրանում է 2009թ. սեպտեմբերի 15-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: