483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Սինգապուրի տնտեսական հրաշքի հայրը կմասնակցի ՀՀ ազգային մրցունակության խորհրդի ընդլայնված նիստին
13:42
18 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սինգապուրի տնտեսական հրաշքի հայր, Սինգապուրի Հանրապետության նախարար-մենթոր Լի Կվան Յուն կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստին, հաղորդում է Խորհրդի մամուլի ծառայությունը:

«Նիստը կբացվի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթով: Օրակարգում է Հայաստանի և համաշխարհային տնտեսության միտումների քննարկումը, համահայկական ցանցի ստեղծման և զարգացման նախագծի ներկայացումը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նիստի ընթացքում կկայանա հանդիպում Սինգապուրի Հանրապետության նախարար-մենթոր Լի Կվան Յուի հետ, որին կմասնակցեն Հայաստանի մասնավոր ոլորտի և դոնոր համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն է քննարկել Սինգապուրի ազգային մրցունակությանն ուղղված քայլերից քաղված դասերը:

Մրցունակության հիմնադրամը Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի գործադիր մարմինն է, որը հիմնադրվել է 2008թ-ին` որպես ՀՀ կառավարության և մասնավոր ոլորտի համատեղ նախաձեռնություն: Հիմնադրամի նպատակն է խթանել հայկական աշխարհի մրցունակությունը` ապահովելով բեկումնային տնտեսական զարգացում:

Մրցունակության հիմնադրամի խորհուրդը կազմված է տասներեք անդամներից, որոնցից վեցը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ևս վեցը` Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող երևելի հայազգի գործարարներ, իսկ տասներեքերորդ անդամը Հայաստանում միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչ է: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը:

Սեպտեմբերի 17-19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: 0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։