486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության և գիտության նախարարը Եվգենի Կասպերսկու հետ քննարկել է երկրի ՏՏ-ոլորի զարգացման հեռանկարները
13:19
17 Սեպտեմբերի 2009

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում  և «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները: 

Նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Կասպերսկու Լաբորատորիայի` կրթության ոլորտում իրականացրած ծրագրերը, որոնք հայտնի են աշխարհում և բավականին արդյունավետ են, տարածում են  ստացել նաև Հայաստանում

«21-րդ դարում համակարգչային գիտելիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը ոչ թե մասնագիտական բնույթի պետք է լինի, այլ համատարած, համընդհանուր և հասարակության մեջ առանձնահատուկ ուշադրության արժանանա»,-նշել է Աշոտյանը:

Նրա խոսքերով` հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացման խնդիրը պետք է դրվի հանրակրթական դպրոցից, և նախարարությունն այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում է խոշոր բիզնես կառույցների, մասնավորապես, Մայքրոսոֆթ ընկերության և այլ կազմակերպությունների հետ և պատրաստ է նույն մեխանիզմներով աշխատել նաև ապագայում այլ կառույցների հետ, եթե, իհարկե,  այդ ամենը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում է:

Եվգենի Կասպերսկին իր հերթին նշել է, որ ընկերության գործունեությունը հիմնականում երեք ուղղությամբ է` բիզնես, ուսուցում և տեղեկատվական անվտանգություն: Նրա խոսքերով` տեղեկատվական անվտանգության ոլորտում  ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում հիմնական գործընկերը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է, որի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ  հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրականացվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության հարցերի վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ և մրցույթներ:

«Համակարգչային գիտելիքների, տեղեկատվական անվտանգության բարձրացման տեսանկյունից ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ավելի հաստատ նայել ապագային: Համապատասխան առաջարկությունների դեպքում  նախարարությունը պատրաստ է հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել ներկայացված կրթական ծրագրերի փաթեթները, եթե դրանք, իհարկե, համապատասխանում են մեր կրթական չափորոշիչներին»,- հավաստիացրել է նախարարը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների ներդրմանը,  «Սոֆթ Լայն» ընկերության գործունեությանը և ուսումնական նոր ծրագրերին վերաբերող հարցեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։