484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցել է «ՄԱԿ-ի համաշխարհային մոդել» առաջին սեմինարին
17:01
16 Սեպտեմբերի 2009

Հայկական բուհերի 9 ուսանողներից բաղկացած հայկական պատվիրակությունը մասնակցել է «Հազարամյակի զարգացման նպատակները. Հաղթահարենք աղքատությունը» խորագրով «ՄԱԿ-ի համաշխարհային մոդել» առաջին սեմինարին, որն անցկացվեց օգոստոսի 2-7-ը Ժնևում:

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները աշխարհի ավելի քան 60 երկրների 700 երիտասարդ մասնակիցների թվում էին:

«Երիտասարդությունը միշտ առաջնահերթ դեր է խաղում ՄԱԿ-ի համար: Վստահ եմ, որ այս երիտասարդական հավաքը ղեկավարման հմտությունների զարգացման և շփման համար գերազանց հնարավորություն է դարձել, ինչը շատ կարևոր կլինի ձեր ողջ կյանքի ընթացքում»,- ասաց ՄԱԿ-ի հայկական գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը:

Նրա խոսքերով՝ խաղաղապահ գործունեությունից զատ ՄԱԿ-ը մեծ տեղ է տալիս զարգացման նպատակներին, մասնավորապես, հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն:

Դիմելով սեմինարի մասնակիցներին` Վիդալը նշեց, որ նրանք արդեն ունեն անհրաժեշտ հմտություններ և փորձ ու կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը:  

Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արամ Ոսկանյանը հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակները մանրամասն ծանոթացել են ՄԱԿ-ի իրական գործունեության հետ, նրանց բացառիկ հնարավորություն է ընձեռվել շփվել կազմակերպության պաշտոնատար անձանց հետ:

ՄԱԿ-ի սեմինար-մոդելները արված են ՄԱԿ-ի որևէ մարմնի օրինակով (Գլխավոր ասամբլեայի՝ իր հիմնական բաղկացուցիչներով կամ Անվտանգության խորհրդի): Ամեն տարի աշխարհի ավելի քան 70 երկրների ավելի քան կես միլիոն երիտասարդներ մասնակցում են ՄԱԿ-ի մոդելներին:  

Միջոցառման կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության դեպարտամենտի կենտրոնական գրասենյակը՝ ՄԱԿ-ի Համաշխարհային ընկերակցությունների դաշնության հետ համատեղ: «ՄԱԿ-ի համաշխարհային մոդելին» հայկական պատվիրակության մասնակցությանը աջակցեցին ՀՀ նախագահը, ՀՀ կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային կապերի դեպարտամենտը և ՄԱԿ-ի հայկական ընկերակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։