478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ հետ. ՀՀ ԱԳ փոխնախարար
16:30
16 Սեպտեմբերի 2009

ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հաստատել է ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, Ղազինյանը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերությունը նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև բազմակողմ համագործակցությանը:

ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորեց ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացի դյուրացման խնդիրը՝ նշելով, որ այդ նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ: 

Հանդիպման ընթացքում ԵՀ պատվիրակությունը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերը՝ գոհունակություն արտահայտելով նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ներգրավվածությամբ:

Հանդիպմանը մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության համակարգման տնօրինության ղեկավար Ռուտգար Վիսելսը (Rutgar Wissels), Եվրոպական Վարչական հարցերի, աուդիտի և  կեղծարարության դեմ պայքարի գծով հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Հենրիկ Հոլոլեին (Henrik Hololei) և արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer):

Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Այցի նպատակն էր քննարկումներ ծավալել ԵՄ Արևելյան գործընկերություն նախաձեռնության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանում և Եվրամիությունում տեղի ունեցող զարգացումների շուրջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: