484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 19-20-ին Երևանում կանցկացվի փաստաբանների առաջին համահայկական համաժողովը
15:46
16 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-20-ին Երևանում կանցկացվի փաստաբանների առաջին համահայկական համաժողովը, հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Համաժողովի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական և մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրների վերհանումը և քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 60 հայ իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Լիբանան, Ռուսաստան), ինչպես նաև շուրջ 100 իրավաբաններ ՀՀ-ից և 10 իրավաբաններ ԼՂՀ-ից:

Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա)  իրավաբանները կմասնակցեն հայ անվանի գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) անհատական ցուցահանդեսի  բացմանը, որից հետո` 19.30-ին համաժողովի մասնակիցներին կընդունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա  սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ին Կառավարության նիստերի դահլիճում: Նիստերը կշարունակվեն սեպտեմբերի 20-ին, որին կհաջորդի այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Համաժողովի մասնակիցներին կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Սևան, Դիլիջան, իսկ  Գոշավանքում անցկացվելու է աշխատանքային նիստ:

Նույն օրն իրավաբանները կմասնակցեն ՀՀ անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: