482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը «Կասպերսկու լաբորատորիաների» ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
15:22
16 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կասպերսկու լաբորատորիաներ» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիաների» հետ համատեղ անցկացվող աշխատանքները: 

Մասնավորապես, խոսքը բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության և հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների համար սեմինարների, կոնֆերանսների և մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերի մասին էր։

Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն։

Ստորագրմանը ներկա են եղել նաև «Կասպերսկու Լաբորատորիայի» հավաստագրված գործընկեր` «Սոֆթլայն» ընկերության գլխավոր տնօրենը և ընկերության այլ ներկայացուցիչներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։