481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը խստացրել է վերահսկողությունը գողացված ավտոմեքենաների ներկրման հնարավորության նկատմամբ
14:28
16 Սեպտեմբերի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են ՀՀ Մաքսային և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը, որոնցով խստացվում է երկիր գողացված ավտոմեքենաների ներկրման հնարավորության նկատմամբ վերահսկողությունը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, փոփոխությունները կօգնեն հակազդել հանրապետություն արտասահմանում գողացված ավտոմեքենաների ներկրմանը, պաշտպանել բարեխիղճ գնորդների և նախկին տերերի իրավունքները:

«Հարկ է նշել, որ Հայաստան գողացված մեքենաների ներկրման միտումը վերջին տարիներին կայունորեն նվազում է», - հայտարարեց նախարարը:

Մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է Հայաստան արտասահմանում գողացված մեքենաների ներկրման դեմ պայքարի ոլորտում սահմանել պետական իշխանության մարմինների և մաքսային մարմինների համագործակցության հիմքերը, ինչպես նաև նման մեքենաների ներկրման մասին ՀՀ ոստիկանությանն իրազեկելու կարգը:

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է հափշտակման նշաններով մեքենաների ներկրման օրից սահմանել երկամյա ժամկետ և համապատասխան հայտի ներկայացում Ինտերպոլ՝ գողացված ավոմեքենաների սեփականատերերի համար՝ նրանց կողմից  սեփականության վերադարձի մասին հայցի ներկայացման նպատակով:

Բացի այդ, փոփոխությունների համաձայն, Հայաստան հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների, ինչպես նաև շարժիչների կոտրված կամ ջնջված նույնականացման համարներով ավտոմեքենաների ներկրման դեպքում այդ տրանսպորտային միջոցները տեղափոխող անձինք կամ նրանց կողմից լիազորված անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել ժամանակավոր հայտարարագիր՝ վճարելով անհրաժեշտ բոլոր մաքսային տուրքերը:

Հայաստան 2008 թ.-ին ներկրվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող չորս մեքենա և կոտրված համարներով 14 մեքենա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: