480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը Երևանում նստացույց և հացադուլ է անցկացնում հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների ստորագրման դեմ
18:17
15 Սեպտեմբերի 2009

ՀՅԴ-ն Երևանում՝ կառավարության մերձակայքում, նստացույց և հացադուլ է անցկացնում` հանդես գալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման՝ Հայաստանի ազգային շահերին սպառնալիք պարունակող արձանագրությունների ստորագրման դեմ:

Ակցիային մասնակցում է կուսակցության բարձրագույն ղեկավարությունը` ներառյալ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Այս հացադուլի նպատակը տվյալ արձանագրությունների վերաբերյալ հասարակությունում խորհրդակցությունների բացակայությունն է, և «Դաշնակցություն» կուսակցությունն այս ակցիայի միջոցով փորձում է գրավել հայ հասարակության ուշադրությունը այդ խնդրի հրապարակավ քննարկման նկատմամբ»,- լրագրողներին ասաց Վահան Հովհաննիսյանը:

Իր հերթին Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ ակցիան բողոք է այդ արձանագրությունների դեմ և կոչված է սկսել հանրային քննարկումներ դրանց կապակցությամբ:

Ըստ նրա` իշխանությունները հավաստիացնում են հանրությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման, սակայն իրողությունը բոլորովին այլ է:

ՀՅԴ-ն կարծում է, որ արձանագրությունները պետության և ժողովրդի համար վտանգավոր նախապայմաններ են պարունակում:

Առաջին հերթին` փաստացիորեն ճանաչվում է ներկայիս հայ-թուրքական սահմանը` վերահաստատելով նախորդ երկկողմանի պարտավորությունները, այլ կերպ ասած` անուղղակիորեն կատարվում է Թուրքիայի պահանջը Կարսի պայմանագրի ճանաչման մասին։ Երկրորդ` պատմական հիմքի վրա երկխոսություն սկսելու մասին դրույթն, այդ թվում՝ արխիվների ուսումնասիրման ենթահանձնաժողովի ստեղծումը, վտանգ է ստեղծում Թուրքիայի մյուս նախապայմանի կատարման՝ ցեղասպանությունը հանրային քննարկման առարկա դարձնելու մասին: Երրորդ` թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փախկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ` ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը:

Ինչպես հայտնեց Մանոյանը, 10-15 օրից խորհրդարանում սպասվում է լսումների անցկացում, որտեղ Դաշնակցությունը գրավոր կներկայացնի իր դիրքորոշումն այդ արձանագրությունների վերաբերյալ: 
 
Ակցիայի շրջանակներում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշման օգտին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: