484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում զանգվածային անկարգությունների գործով համաներմամբ ազատ արձակված պատգամավոր Հակոբ Հակոբյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից
15:34
15 Սեպտեմբերի 2009

Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործով համաներմամբ ազատ արձակված պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել մանդատից:

Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է շարունակել աշխատել որպես պատգամավոր:

Ինչպես խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ հայտնեց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու մասին:

«Խաչատուր Սուքիասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր դիմումներ են ներկայացրել մանդատներից հրաժարվելու մասին: ՀՀ ԱԺ կանոնադրության  համաձայն՝ եթե պատգամավորները 15 օրվա ընթացքում ետ չվերցնեն իրենց դիմումները, դրանք ընդունված կհամարվեն»,- ասաց Աբրահամյանը:  

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ին հրաժարվեց պատգամավորական մանդատից: Այդ տեղեկատվությունը կուսակցությունում բացատրեցին անձնական դրդապատճառներով՝ կապված արտաքին քաղաքականության վերաբերյալ երկրի ունեցած դիրքորոշման հետ, այնինչ ինքը՝ Հովհաննիսյանը, այդ առիթով հանրային հայտարարություններով հանդես չի եկել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր և խոշոր ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում սատարում էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գտնվում էր հետախուզման մեջ 2008թ.-ի մարտի 1-2 զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Սեպտեմբերի 1-ին Խաչատուր Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Նրա նկատմամբ որպես կասեցման միջոց է ընտրվել կալանքը Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրության հիման վրա:

2008թ. մարտի 4-ին ՀՀ խորհրդարանի  արտահերթ նիստի ժամանակ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ չորս պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին և Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։