480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը երեքշաբթի ժամանում է Հայաստան
13:56
15 Սեպտեմբերի 2009

Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը՝ մարզի ղեկավար Սերգեյ Մորոզովի գլխավորությամբ, սեպտեմբերի 15-17-ը կայցելի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հրավերով Հայաստան ժամանող պատվիրակության կազմում են Ուլյանովսկի մարզի ղեկավարության անդամները, Ուլյանովսկի տեխնոպարկի, առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև մարզի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի, Արդյունաբերողների և ձեռներեցների միության, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև Ուլյանովսկի մարզի հետ համագործակցությամբ շահագրգիռ ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Այցի ընթացքում տեղի կունենա նաև Ուլյանովսկի մարզի տնտեսական և ներդրումային ներուժի շնորհանդեսը:

Պատվիրակության անդամները կայցելեն Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշահամալիր և աղետի ենթարկված Իլ-76 ինքնաթիռի զոհերի հուշահամիլիր, որում գտնվում էին Ուլյանովսկի մարզի փրկարարները:

Ենթադրվում է, որ պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ժամանակ, 2009 թ.-ի մայիսի 29-ին Ուլյանովսկի մարզ Շիրակի մարզպետ Նանյանի կատարած այցի ընթացքում ստորագրված Ուլյանովսկի և Շիրակի մարզերի միջև մտադրությունների մասին արձանագրության համաձայն՝ կնքվի երկու մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր:

Բացի այդ՝ կողմերը ստորագրման են պատրաստում Ուլյանովսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանի բազայի հիման վրա Հայաստանի կադրերի և ավիացիոն մասնագետների պատրատման մասին մտադրությունների և Ուլյանովսկ-Երևան չարտերային չվերթի բացման վերաբերյալ արձանագրությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։