484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր «Ժառանգության» վարչության նախկին անդամը հաստատում է կուսակցության հիմնադրի դուրս գալը կուսակցությունից, «Ժառանգությունում» դա հերքում են
18:05
12 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության վարչության նախկին անդամ Զոյա Թադևոսյանը հաստատում է դրա հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից դուրս գալը, մինչդեռ կուսակցությունում այդ տեղեկատվությունը հերքում են։ 

Հայաստանի կենտրոնական ընտրական կոմիտեում կուսակցությունը ներկայացնող Զոյա Թադևոսյանը, կուսակցության վարչության երկու այլ անդամներ Վարդան Խաչատրյանի ու Մովսես Արիստակեսյանի հետ, սեպտեմբերի 9-ին կուսակցության վարչության որոշմամբ հեռացվել է կուսակցությունից։   

«Սեպտեմբերի 9-ին, երբ փակ դռների ետևում «Ժառանգություն» կուսակցության ոչ լեգիտիմ վարչության կողմից որոշում է ընդունվել մեզ կուսակցությունից հեռացնելու մասին, ստացվել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը այն անձանց անունների ցուցակով, ներառյալ՝ Վարդան Խաչատրյան, Մովսես Արիստակեսյան և Զոյա Թադևոսյան, որոնք իրավունք ունեին ծանոթանալու դրա բովանդակության հետ»,- ասաց նա։

Թադևոսյանը նշեց, որ նամակի բովանդակությանը իրենք կարողացել են ծանոթանալ միայն երեկ, քանի որ իրենք փորձում էին կուսակցությունը փրկել փլուզումից, բայց այդ ժամանակ վարչության այլ անդամները հեռացրեցին իրենց կուսակցության շարքերից։

Նրա խոսքերով՝ նամակում, մասնավորապես, ասվում է, որ կուսակցությանը այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության հասնել։ «Ես այսօր ստիպված եմ իմ քաղաքական կյանքի վերջին հրաժարականը տալ»,- ասաց Թադևոսյանը՝ մեջբերելով Հովհաննիսյանի նամակի բառերը։   

«Կեղծարարները՝ միավորվելով և իրենց ձեռքը վերցնելով կուսակցության ղեկը, ազատվեցին այն մարդկանցից, ովքեր իսկապես շահագրգռված էին «Ժառանգության» հիմնական քաղաքական ուղու պահպանմամբ, այն է՝ ժողովրդավարական սկզբունքներին հետևելը»,- ասաց Թադևոսյանը։

Նա նշեց, որ կուսակցության որոշ անդամներ իրավիճակը ներկայացնում են այնպես, որ Հովհաննիսյանն իրենց կողքին է, և այդպիսով թաքցնում ճշմարտությունը կուսակցության շարքային անդամներից, որոնց համար «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանն է, և եթե նա չկա, նշանակում է, որ չկա նաև կուսակցությունը։ 

Թադևոսյանի խոսքերով՝ «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննսիյանի գնալու հետ կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ։

Իր հերթին կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցի ժամանակ պարզաբանեց, որ կուսակցության վարչության երեք հեռացված անդամները կարող էին առանց որևէ խոչընդոտի ծանոթանալ նամակի բովանդակությանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցության շարքերը լքելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նա շարունակում է կառույցի անդամ մնալ։

Որոշ ԶԼՄ-ների տարածած տվյալների համաձայն՝ Զոյա Թադևոսյանն ու Մովսես Արիստակեսյանը կուսակցության շարքերից հեռացվել են «Հայ Ազգային կոնգրեսի օգտին լրտեսություն անելու համար»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: