484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր ձեռներեցը Սահմանադրական դատարանում կբողոքարկի իր կալանավորման դատավարական կարգը
15:25
12 Սեպտեմբերի 2009

Ընդդիմադիր ձեռներեց, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր կալանավորման դատավարական կարգը` սահմանված երկրի Քրեակատարողական օրենսգրքի հոդվածներից մեկով, բողոքարկել է Սահմանադրական դատարանում:

Ինչպես ասվում է ՍԴ-ի տրամադրած հայտարարության մեջ, որը դատական  նիստում քննարկվել է հինգշաբթի, Սուքիասյանը խնդրում է երկրի Սահմանադրությանը չհամանապատասխանող ճանաչել Քրեակատարողական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնցով նախատեսվում է խուզարկության մեջ գտվող անձանց կալանավորման մասին որոշում կայացնելու կարգը:  

Ինչպես ասվում է Սուքիասյանի հայտարարության մեջ, բողոքարկվող հոդվածի նորմերով նախատեսվում է խուզարկության մեջ գտնվող մարդկանց կալանավորման մասին դատական որոշման կայացման հնարավորություն, որի արդյունքում նման որոշում կայացվում է նրանց բացակայությամբ: 

Հայցորդի կարծիքով՝ դատարանը նման իրավունք չունի: Դրանից բացի հայցորդի  հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածուվ սահմանվում է դատավարական նորմերի հերթականությունը, և մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի և միայն հետո կալանավորվի:  

«ՔԿՕ այս դրույթը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որոնց համաձայն՝ անձի կալանավորման մասին որոշումը  չի կարող կայացվել նրա բացակայությամբ»,- ասվում է հայցորդի հիմնավորման մեջ:

Սակայն գործով պատասխանող ՀՀ խորհրդարանը դատարանին ներկայացված հիմնավորման մեջ համարել է, որ նախկին խորհրդարանականի կողմից բողոքարկվող նորմը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Բացի այդ, ինչպես ասվում է պատասխանողի հիմնավորման մեջ, ՀՀ Սահմանադրության` հայցորդի կողմից նշված 16-րդ հոդվածում դատավարական նորմերի ոչ մի հերթականություն չկա, որոնցով մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի, հետո միայն կալանավորվի:  

Ինչ վերաբերում է խուզարկության մեջ գտնվող անձանց նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու դատավարական կարգին, պատասխանող կողմը պարզաբանեց, որ նման որոշում կարող է կայացվել արտահերթ, այդ անձի բացակայության դեպքում, իսկ արդյունքում՝ նրա հայտնաբերումից հետո, որոշումը կարող է դատարանի կողմից կայացվել երկրորդ անգամ՝ արդեն նրա ներկայությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: