484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական խոսքի օրերը հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի տարածման ամենամասշտաբային միջոցառումն է. ՀԲՀՌՄ
14:09
12 Սեպտեմբերի 2009

Հայաստանում ռուսական խոսքի օրերը ողջ հետխորհրդային տարածքում՝ ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ Բալթյան պետություններում, ռուսաց լեզվի տարածման ու աջակցման ամենամասշտաբային միջոցառումը, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանի հետ բարեկամության  և համագործակցության ռուսաստանյան միության (ՀԲՀՌՄ)  և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը:

2009 թվականին Ռուսական խոսքի օրերը Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 9-15-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Հայաստանում ռուսական խոսքի գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան բանկն ու «Արմավիա» ավիաընկերությունը:

«Մենք տեսնում ենք երկլեզվության ձգտում, ինչը շատ է բարձրացնում հայ ժողովրդի՝ գիտելիքի, գրքի և ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած ավանդույթները, որն ապահովում է ոչ միայն մեր մշակույթների և կրոնների փոխադարձ ներթափանցումը, այլև հենց հայոց լեզվի և գրականության զարգացումը», - ասել է Կրիվոպուսկովը նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Այս կապակցությամբ Երևանում ԳՄՌԿ ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում չկա այլ լեզու, որով այդքան մասշտաբային և բազմազան թարգմանություններ են կատարվել հայերենից:

«Ավելին, ռուսաց լեզուն հիմք է այլ լեզուներով հայկական գրականության և պոեզիայի ընկալման համար, քանի որ 200-ամյա ավանդույթներն արել են իրենց հզոր գործը, երբ թարգմանությունների որակն ու ընկալումը գրեթե նույնական են», - ասել է նա:

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով դաշնային գործակալության (Россострудничество)  ղեկավար Ֆարիթ Մուհամեթշինն իր հերթին նշել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերն այսօր հույս են ներշնչում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն հետագայում ևս:

«Այս ակցիայի նկատմամբ երկու երկրների ուշադրությունը ոչ միայն բարձրացրեց միջոցառման մակարդակը, այլև՝ կազմակերպիչների և մասնակիցների վերաբերմունքը դրա նկատմամբ: Նման ակցիաները հետագայում ևս կնպաստեն հումանիտար ոլորտում մեր հարաբերությունների զարգացմանն ու կդառնան բարի ավանդույթ», - ասել է նա:

Ռուսական խոսքի օրերը Հայաստանում անցկացվում են 2007 թվականից Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ բարեկամության  և համագործակցության Ռուսաստանյան միության (РОДСА) օժանդակությամբ և համագործակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: