478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հրատարակված երկու գրքեր ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթում բարձրագույն պարգևների են արժանացել
17:47
11 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հրատարակված երկու գրքեր բարձրագույն պարգևների են արժանացել ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթում, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչության գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքերով՝ հաղթողների պարգևատրումն անցկացվել է Մոսկվայում 22-րդ Միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-7-ը:

«Գագիկ Բաղդասարյանի «Երևան» ալբոմը հաղթեց «Հրատարակված է ԱՊՀ-ում» անվանակարգում,  Վան խաչատուրի «Գույնը 4-19-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ» ալբոմը`«Արվեստների գիրք» անվանակարգում»,- հայտնեց Միլիտոնյանը` նշելով, որ երկու գրքերն էլ տպված են «Տիգրան մեծ» հրատարակչության կողմից:  

Նա տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն 6-րդ տարին է մասնակցում մրցույթին:

«Մրցույթի հիմնական չափանիշը գրքի որակն է, ընդ որում որակ ասելով՝ հասկանում ենք և տեխնիկական չափորոշիչները, և դիզայնը, և պատկերազարդումը»,- ասաց Միլիտոնյանը:  

Խոսելով ցուցահանդեսի մասին` Գրահրատարակչության գործակալության պետը նշեց, որ նման միջոցառումներին մասնակցելը չափազանց կարևոր է, քանի որ գրքի միջոցով բարձրացվում է Հայաստանի մասին այլ երկրների ներկայացուցիչների տեղեկացվածությունը:

«Ամեն տարի մենք մասնակցում ենք շուրջ 10 նման ցուցահանդեսի: Օրինակ, Ֆրանկֆուրտում դպրոցականներին գրքի ցուցահանդեսների տանելու և այնտեղ ներկայացված երկրների մասին պատմելու ավանդույթ կա»,- հայտնեց Միլիտոնյանը:   

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է ավելի քան 150 անուն գրքով, որոնցից 100-ը հրատարակված են պետական պատվերով:

Հայկական տաղավարում ներկայացված էր հիմնականում հայ մշակույթի ու պատմության թեմայով գրականություն: Կախված էին նաև հայկական գրատպության 500-ամյակին նվիրված պաստառներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: