486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնումը ԶԱԲ և ՀԲ ծրագրերով կավարտվի 2010 թվականին
17:13
11 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման ասիական բանկի և Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրերը կավարտվեն 2010 թվականի ընթացքում, տեղեկացրեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«ԶԱԲ ծրագրով այս տարի կվերանորոգվի շուրջ 110 կմ, ինչը վերկանգնման ենթակա ճանապրահների մոտ կեսն է։ Իսկ մնացած 118 կմ-ի վերկանգնումը կավարտվի 2010 թվականին»,- ասաց նախարարը։

ԶԱԲ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը ենթադրում է շուրջ 227 կմ ճանապարհի վերականգնում Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերում։ Ծրագրի արժեքը կազմում է 64,84 մլն դոլար, որից 16,92 մլն-ը Հայաստանի համաֆինանսավորումն է։

Նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկի՝ տեղական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրով աշխատանքները տարվում են արագացված տեմպով, և առաջին տրանշի շրջանակներում աշխատանքներն ավարտված կլինեն արդեն այս տարի։ Սարգսյանի խոսքերով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն 2009 թվականին նաև երկրորդ տրանշի տրամադրման վերաբերյալ՝ 36 մլն դոլար չափով։

ՀԲ ծրագրով նախատեսվում է վերականգնել տեղեկան նշանակության շուրջ 100 կմ ճանապարհ Հայաստանի 39 համայնքներում, իսկ նախագծի ընդհանուր արժեքն առաջին տրանշի շրջանակներում կազմում է 30,4 մլն դոլար, որից 5,4 մլն դոլարը կազմում է Հայաստանի համաֆինանսավորումը։

ՀԲ երկրորդ տրանշի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել արդեն 160 կմ ճանապարհ, որից 58,9 կմ-ը՝ 2009 թվականին, իսկ մնացած մասը՝ 2010-ին։

Միժամանակ Հայաստանի տրանսպորտի նախարարը նշեց, որ պետական միջոցներով 2009 թվականին կվերանորոգվի 186 կմ ավտոճանապարհ և վեց կամուրջ, ինչի համար երկրի պետբյուջեից կտրամադրվի մոտ 8,4 մլրդ դրամ (22,3 մլն ԱՄՆ դոլար)։

Հայաստանի պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 7704,3 կմ, այդ թվում՝ 1686 կմ են կազմում միջպետական նշանակության, 4056,3 կմ՝ հանրապետական և 1962 կմ՝ տեղական նշանակության ճանապարհները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։