486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ակնկալում է ռուս մասնագետների աջակցությունը սերմերի ներկրման ու դրանց օգտագործման տեխնոլոգիաների կիրառման հարցում
16:31
11 Սեպտեմբերի 2009

Հայաստանը ակնկալում է ռուս մասնագետների աջակցությունը սերմերի ներկրման ու դրանց օգտագործման տեխնոլոգիաների կիրառման հարցում, ուրբաթ պաշտոնավարման 100-օրվա  կապակցությամբ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:   

«Մենք արդեն անում ենք որոշակի քայլեր սերմաբուծության զարգացման ուղղությամբ, անգամ ռուս մասնագետների ենք հրավիրել, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել որակյալ սերմեր ներկրելու և լավ բերք ստանալու համար տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով»,- ասաց նախարարը: 

Նա նշեց, որ ներկայումս ֆերմերները հրաժարվում են հացազգիների ցանքից: Նախարարի տվյալներով` վերջին 4 տարում ցորենի ցանքատարածությունները կրճատվել են` 2004թ.-ի 124 հազար հա-ից 2008 թ.-ին հասնելով  88 հա-ի:

Ալավերդյանը նշեց, որ պատճառը միայն լավ սերմերի բացակայությունը չէ: Սրա համար օբյեկտիվ պատճառներ էլ կան: Ցորենի բերքատվությունը 1 հա-ից հասնում է 13-15 ցենտների, ինչն անգամ ինքնարժեքը չի ծածկում:

«Ցանքի հետ կապված լուրջ խնդիրներ կան, պարարտանյութ տարիներով չի օգտագործվում, քիմիական մշակում չի անցկացվում, ոռոգման համակարգը բավարար վիճակում չէ, և ֆերմերները տարեցտարի հրաժարվում են մշակել հողը, քանի որ աշխատանքի արդյունքը չեն տեսնում»,- ասաց նախարարը:

Այս առնչությամբ Ալավերդյանը հավելեց, որ նախարարությունը ներկայացրել է սերմնաբուծության զարգացման հայեցակարգ, տեղի են ունեցել քննարկումներ վարչապետի մոտ:

Նրա խոսքերով` 2009 թ.-ին ցորենի և գարու ցանքի զարգացման ծրագրի շրջանակներում 2007-2011 թթ.-ին երկրում արտադրվել է 1200 տոննա սուպերէլիտար և էլիտար սերմ և 10 000 տոննա առաջին վերարտադրման ցորենի սերմ:  

«Այսինքն մեր պահուստը 13 հազար տոննա սերմ է կազմում, ինչը բավարար է ցանք իրականացնելու համար, այդ իսկ պատճառով ֆերմերներն օգտագործում են պարենային ցորենը որպես սերմ»,- ասաց նա:

Այս առնչությամբ նախարարն ավելացրեց, որ ՄԱԿ-ի Գյուղատնտեսության ու պարենի կազմակերպությունը՝ FAO-ն,  463 հազար ԱՄն դոլարի դրամաշնորհ է տրամադրել երկու պետական սերմնաբուծական կենտրոններում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացման համար:

Երկրում հացահատիկի ընդհանուր պահանջը շուրջ 700 հազար տոննա է կազմում, ինքնապահովման մակարդակը լավագույն դեպքում 40-45 տոկոսի է հասնում: Հացահատիկի պակասը Հայաստանը ծածկում է ներկրման հաշվին` հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: